Չորս եզակի «Rolex Daytona» ժամացույց վաճառվել է 49,5 միլիոնով դոլարով Ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ քրվարույթում չկա սահմանն ապօրինի հատելու հոդվածը «Rivian R2»-ը «LiDAR»-ով այս տարի հասանելի չի լինի գնորդներին Քննարկվել են Երևանի ու Թեհրանի միջև բարեկամական կապերն ամրապնդելու հնարավորությունները Չորաթանում այցելեցինք 102 տարեկան Մանյակ տատիկին․ շնորհավոր Տարեցների միջազգային օրը․ ՀՀ-ում ԵՄ առաքելություն Սարյան փողոցից սրտի կանգով և գլխի վնասվածքով հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է․ ինքնությունը պարզվում է Երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների դեպքում հաշտությունը չի ազատի քրեական պատասխանատվությունից Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Եղվարդ քաղաքի սկզբնամասում բախվել են «Mercedes»-ն ու «Kia»-ն. կա վիրավոր Գագիկ Ծառուկյանի գործով նախաքննությունն ավարտվել է Արթուր Մարտիրոսյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Գերմանիան 2027 թվականին կստեղծի անօդաչու համակարգերի առաջին գունդը. Պիստորիուս Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը քիչ առաջ տեղափոխվել է Երեւան 

«Շոկ ա, մեզ հանգիստ թողեք»․ անհետ կորած զինծառայողների մասունքները փոխանցվում են հարազատներին

Բլոգոսֆերա

2022-ի սեպտեմբերին ադրբեջանական հարձակման հետևանքով Գեղարքունիքի մարզի դիրքերում անհետ կորած երկու զինծառայողների ընտանիքները հերթական սթրեսն են ապրում․ հունիսի 2-ին նրանց տեղեկացրել են, որ նույնականացման արդյունքները հայտնի են, ու մասնունքները պատկանում են Շիրազ Խաչատրյանին և Թոռնիկ Սարգսյանին։

«Փորձաքննության եզրակացություններն ստացվել են, որոնց արդյունքում 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիվ պատերազմի հետևանքով գտնվելու վայրն անհայտ՝ ՀՀ ԶՈւ երկու զինծառայողների ինքնությունները պարզվել են։ 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով գտնվելու վայրն անհայտ անձ այլևս չկա», -տեղեկացնում են ՀՀ Քննչական կոմիտեից։

Կոմիտեի նախագահի խորհրդական Գոռ Աբրահամյանը Forrights.am-ին տեղեկացրեց, որ փորձաքննության արդյունքները հունիսի 2-ին փոխանցվել են զինծառայողների հարազատներին։

34-ամյա Շիրազ Խաչատրյանը Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղից էր։  Սկզբում Օմարի լեռներն է հսկել, 44-օրյա պատերազմի ընթացքում եղել տարբեր ճակատներում, իսկ պատերազմից հետո տեղափոխվել է Կուտականի դիրքեր, որտեղ էլ 2022-ի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական հարձակման հետևանքով զոհվել էր: Նա երկու մանկահասակ երեխաների հայր էր։ Forrights.am-ը 2022-ին եղել էր Խաչատրյանների ընտանիքում, լսել որդեկորույս ծնողներին, այրիացած կնոջը, ներկայացրել նրանց սոցիալական վիճակը։ Մարտերից հետո Շիրազ Խաչատրյանի մարմինը Կուտականի միջդիրքային գոտում էր մնացել, ու ադրբեջանական կողմը թույլ չէր տալիս մոտենալ, վերցնել: Նրա հարազատները տեսահսկող սարքերի միջոցով, նաև՝ անօդաչու թռչող սարքով նկարել ու տեսել էին սկզբում՝ զինվորական հագուստով Շիրազին, հետո արդեն նրա ոսկորները: Որդու մարմնից գոնե մի հատված ստանալու խնդրանքով դիմել էին գրեթե բոլոր պատկան կառույցներին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, Արցախում ՌԴ նախկին խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը, նույնիսկ՝ Վլ. Պուտինին են նամակ գրել, բայց ապարդյուն՝ ոչ մի կառույց չէր ստանձնել պատասխանատվություն Շիրազի մարմինը միջդիրքային հատվածից իջեցնելու համար: Շիրազի հայրը՝ 61-ամյա Հովիկ Խաչատրյանը, նույնիսկ առաջարկել է դիվերսիայի փորձ կազմակերպել ու հետ բերել որդու դին, բայց դրան էլ չէին համաձայնել:

Շիրազի մարմինը ընտանիքին հասնում է մարտական կարճատև գործողություններից ավելի քան մեկ տարի անց․ Բաքուն երկու հայ զինծառայողների դիակ-մասունքները հայկական կողմին էր փոխանցել հունիսի 21-ին։ Սոցիալական ցանցում Շիրազի կնոջ՝ Մարիամի էջում հարատև սիրո խոստովանություններ են,  կարոտ ու սպասում, նաև՝ խոստում՝ մյուս կյանքում լինել նրա հետ։

Փոքր Մասրիկ գյուղի վարչական ղեկավար Սաքո Նշանյանը Forrights.am-ին փոխանցեց, որ հարազատները հուլիսի 3-ին Շիրազի ծնողները կստանան մասունքները, իսկ հուլիսի 5-ին կհուղարկավորեն։ Շիրազին կհուղարկավորեն հենց Փոքր Մասրիկ գյուղում։

Մյուս մասունքը, որ փոխանցվել է հայկական կողմին, զինծառայող Թոռնիկ Սարգսյանինն է։ Նա ժամկետային զինծառայող էր, Արագածոտնի մարզի Հարթավան գյուղից։ Ծառայությունն անցնում էր Ճամբարակում։ 2022-ի սեպտեմբերի 13-ի մարտերի ժամանակ Վերին Շորժայի դիրքերում է եղել։ Հարազատները պատկան տարբեր մարմիններին էին դիմել Թոռնիկի դին հետ բերելու համար, սակայն չի ստացվել․ Թոռնիկի գտնվելու տեղը հայտնի է եղել, բայց հնարավոր չի եղել ստանալ այն։

Զոհված զինծառայողի հայրը Forrights.am-ին ասաց՝ տեղյակ են փորձաքննության արդյունքների մասին ու այլ հարցերի չպատասխանեց․ «Շոկ ա, մեզ հանգիստ թողեք»։

Հիշեցնենք՝ 2022-ի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական բանակը երեք ուղղություններով ներխուժել էր Հայաստանի ինքնիշխան տարածք՝ օկուպացնելով Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի մի շարք հատվածներ։ Հայկական կողմը 224 զոհ ունեցավ։ Մարտերից հետո Բաքուն հայկական կողմին էր վերադարձրել 156 զինծառայողի մարմին։

Հասմիկ Համբարձումյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Չորս եզակի «Rolex Daytona» ժամացույց վաճառվել է 49,5 միլիոնով դոլարովԱդրբեջանցի զինծառայողի վերաբերյալ քրվարույթում չկա սահմանն ապօրինի հատելու հոդվածը «Rivian R2»-ը «LiDAR»-ով այս տարի հասանելի չի լինի գնորդներինՔննարկվել են Երևանի ու Թեհրանի միջև բարեկամական կապերն ամրապնդելու հնարավորություններըՉորաթանում այցելեցինք 102 տարեկան Մանյակ տատիկին․ շնորհավոր Տարեցների միջազգային օրը․ ՀՀ-ում ԵՄ առաքելությունՍարյան փողոցից սրտի կանգով և գլխի վնասվածքով հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է․ ինքնությունը պարզվում է Երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների դեպքում հաշտությունը չի ազատի քրեական պատասխանատվությունիցԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Եղվարդ քաղաքի սկզբնամասում բախվել են «Mercedes»-ն ու «Kia»-ն. կա վիրավորԳագիկ Ծառուկյանի գործով նախաքննությունն ավարտվել է Արթուր Մարտիրոսյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալԳերմանիան 2027 թվականին կստեղծի անօդաչու համակարգերի առաջին գունդը. ՊիստորիուսԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը քիչ առաջ տեղափոխվել է Երեւան Պուտինը հայտարարել է, որ իրեն և Թրամփին «բավականին լավ բազմամյա հարաբերություններ» են կապումՈղբերգական դեպք. անհայտ վարորդը մահացու վրաերթի է ենթարկել տղամարդ հեծանվորդին և դիմել փախուստիԱրևելքին, Արևմուտքին, Հյուսիսին և Հարավին անհրաժեշտ է համաձայնության գալ նոր աշխարհակարգի սկզբունքների շուրջ. Պուտին Հայաստանում է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը. ի՞նչ է նա քննարկել Արարատ Միրզոյանի հետԷստոնիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի տարանցումըՀՀ և Իրանի ներկայացուցիչները հանդիպել են «Նորդուզ» անցակետում«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողն արձանագրել է ԱԹՍ-ի շարժըԻ՞նչ քննիչ հանձնաժողով, պատգամավորը պիտի՞ որոշի եկեղեցու հարցերը. աբսուրդ է այս ամենը.Մանուկյան (տեսանյութ) ՀՀ քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը պետք է ունենա իրավական հետևանքներ․ ՀայրապետյանՀայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցին ձերբակալվելիս քաղաքացիական հագուստով է եղել. բնակիչ (տեսանյութ) Իրանը կանչել է Մեծ Բրիտանիայի դեսպանին՝ Fairford բազայի միջադեպին առնչություն ունենալու մեղադրանքների պատճառովԼուկաշենկոն Բելառուսի քաղաքացիություն է շնորհել 297 մարդու, որոնց թվում՝ Հայաստանի քաղաքացիներինՍիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներԽաչատուրյանն ու Քվինը քննարկել են տարածաշրջանային զարգացումները«Խաղաղությունը» փալաս են դարձրել․ Մելիքյանը՝ իշխանությունների, հակաեկեղեցական քայլերի մասին (տեսանյութ) Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է իր զինծառայողի՝ ՀՀ ապօրինի ներթափանցումից հետո գործ հարուցելու մասին Ռուբինյանը Ազգային ժողովի աշխատակազմի փոխղեկավարին պարգևատրել է ու ազատել պաշտոնիցՆրան կարելի է փոխանակել Բաքվում պահվող ԲՈԼՈՐ հայ գերյալ անձանց հետ. Արմեն Այվազյան Էներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոններըԺողովրդավարական բարեփոխումներն առաջիկա տարիների ընթացքում կմնան Հայաստանի շարունակական հանձնառությունը․ Լիլիթ ՄակունցՏարածաշրջանային կապակցվածություն, առևտուր և TRIPP․Կոստանյանի ելույթը «Ազատություն 250»-ի միջոցառմանըՀոկտեմբերի 2-5-ը հետևյալ փողոցը փակ կլինի Մահվան նպաստը կկտրեն, թոշակը 1000 դրամով կբարձրանա Ռուբիոն «վտարե՞լ» է Արաղչիին (տեսանյութ) Պուտինի և Թրամփի հանդիպումը կարող է անհրաժեշտ լինել ամբողջ աշխարհի համար. Պեսկով Այս որոշման պատասխանատուն վարչախմբի պարագլուխն է. Դավիթ Սարգսյանը՝ Թաթայի համերգի և Փաշինյանի մասին (տեսանյութ) Սերբիայում մահացել է մարդկության դեմ հանցագործությունների համար դատապարտված Սերբիայի Հանրապետության նախկին առաջնորդը Թրամփը հայտարարել է, որ դժգոհ է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի ծրագրիցՌուսաստանի տարածքից պետք է հեռանան․ ՌԴ ԱԳՆ-ն կոշտ հայտարարությամբ Թրամփը հայտարարել է Վենեսուելայում ընտրություններ անցկացնելու մասինԷդգար Ղազարյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման․ սահմանվել է 1 տարվա փորձաշրջանԱՆ-ն նոր մանրամասներ է հայտնում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ մասինՇատ լարված իրավիճակ է, չգիտենք՝ ում հավատանք․ ի՞նչ են պատմում սիսիանցիներն աղմկահարույց դեպքի մասինՓեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը չի խուսափել և չի խուսափելու Միացյալ Նահանգների հետ երկխոսությունիցԴատախազը Էդգար Ղազարյանի համար պահանջել է 2 տարի 6 ամիս ազատազրկումԹրամփը հայտարարել է, որ հնարավոր է Իրանի ոչնչացումըՇաքիում ադրբեջանցի զինծառայողը կրակել է հայ աղջկա վրա․ նա ինքնապաշտպանվել է դանակովՀայաստանն առաջին Գերազանցության մեդալն է նվաճել «WorldSkills Shanghai 2026» միջազգային մրցույթումԹրամփը բացատրել է, թե ինչու է Կիևը հրաժարվել ԱՄՆ-ից հզոր զինամթերք գնելուց
Ամենադիտված