Հուսով ենք` Երևանն ու Բաքուն հասկանում են ՆԱՏՕ-ի վտանգը տարածաշրջանի համար. ՌԴ ԱԳՆ
ԲլոգոսֆերաՌԴ ԱԳՆ-ն հուսով է, որ Երևանն ու Բաքուն հասկանում են Հարավային Կովկասում նոր բաժանարար գծերի սպառնալիքը։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի տեղակալ Անդրեյ Նաստասինը, գրում է Sputnik-ը։ Նա հայտարարել է, որ Հայաստանը լիցքավորվում է զենքով, փորձում են վերականգնել նրա պաշտպանական ոլորտը, և, միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ի էմիսարները ճանապարհորդում են Բաքու։
«Սա սրում է լարվածությունը երկու հանրապետությունների միջև, չի նպաստում հայ-ադրբեջանական երկխոսությանը և հրահրում է սպառազինությունների մրցավազք տարածաշրջանում», - ասել է նա։
Նա կրկնել է Մոսկվայի դիրքորոշումն այն մասին, որ 2020 և 2022 թվականների եռակողմ համաձայնագրերը մնում են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման համընդհանուր հիմքը։ ՌԴ ԱԳՆ-ն համոզված է, որ Հարավային Կովկասում կայունությունն ու անվտանգությունը կարող են և պետք է ապահովեն իրենք՝ տարածաշրջանի երկրները՝ տարածաշրջանային պատասխանատվության սկզբունքի շրջանակներում։
«Եվրաատլանտիստների կողմից տարածաշրջանի առանձնահատկությունները հասկանալուց հեռու իրենց բաղադրիչների պարտադրումը հանգեցնում է Հարավային Կովկասում նոր բաժանարար գծերի առաջացմանը և կործանարար հետևանքներ կունենա ոչ միայն տարածաշրջանի, այլև բոլորի համար։ Մենք հուսով ենք, որ Բաքուն և Երևանը լավ են հասկանում դա»,- ասել է Նաստասինը։
Նա Հայաստանի և Ադրբեջանի հրավերը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին (հուլիսի 9-11) անվանել է Ռուսաստանի բարեկամներին իր հետ համագործակցությունից պոկելու փորձ։