Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների կարգավորման մասով․ շնորհակալ եմ և՛ նկատել ենք, և՛ գնահատում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանագծման գործընթացը
ԲլոգոսֆերաՎրաստանի ԱԳ նախարարի հետ ասուլիսի ընթացքում, անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը, ՀՀ ԱԳ նախարարն իր խոսքում նշել է.
«... Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների կարգավորման մասով․ շնորհակալ եմ և՛ նկատել ենք, և՛ գնահատում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանագծման գործընթացը Ձեր կողմից ողջունելը, գործընթաց, որը տեղի է ունենում, երբ երկու կողմերը պայմանավորվեցին Ալմա-Աթայի հռչակագրի վրա՝ մտքում ունենալով այն տարածքային ամբողջականությունը և այն սահմանները, որոնք հաստատվեցին մեր բոլոր երկրների միջև Սովետական Միության փլուզման պահից ի վեր, երբ սոցիալիստական հանրապետությունների միջև սահմանները (վարչական սահմանները) վերածվեցին միջպետական սահմանների։