ՏԿԵ նախարարը ծանոթացել է Ենոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին
ԲլոգոսֆերաՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում ծանոթացել է Ենոքավան-Կարմիրգյուղ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին։
«Աշխատանքներն իրականացվում են 2024 թ. ՀՀ պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրի շրջանակներում՝ 642 000 000 ՀՀ դրամ նախագծային արժեքով։ Ճանապարհի երկարությունը 6,3 կմ է։
Այս պահին իրականացվում են ճանապարհային պատվածքի, մայթերի և արհեստական կառուցվածքների իրականացման աշխատանքներ։
Հաջորդ կանգառը Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհն էր, որտեղ ևս իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ։ Պայմանագրային արժեքը` 4 157 609 828 ՀՀ դրամ։ Ճանապարհի երկարությունը 35 կմ է։
Իրականացվում են հողային, կողային առուների, ջրահեռացման համակարգերի, արհեստական կառուցվածքների և մայթերի իրականացման աշխատանքներ»,- գրել է Սանոսյանը։