Չի կարելի ամեն մի անծանոթի ասած տեղ գումար տեղադրել. Սամվել Մարտիրոսյան
ԲլոգոսֆերաՄեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը կրկին ահազանգում է՝ խաբեության դեպքերի մասին։
«Վերջին երկու ժամում արդեն հինգերորդ մարդն է գրում, որ ինչ-որ moneyarix համակարգում գումար են "ներդրել" ու հիմա չեն կարողանում հանել։ Ինչ-որ լրացուցիչ գումար են ուզում։ Որը որ վերցնեն, էդ էլ, բնականաբար, կկորի։
Եվս 246 անգամ հորդորում եմ եւ մորդորում - չի կարելի ամեն մի անծանոթի ասած տեղ գումար տեղադրել։ Նույնիսկ, եթե ինքը ինչ-որ սերտիֆիկատների նկար ա ուղարկում։ Շատ վստահ ա խոսում։ Արհեստական բանականություն ա, իբր, օգտագործում։
Մենակ էսօր ինձ գրածները կորցրել են մոտավորապես 150 հազար դոլար։ Նվիրել ինչ-որ ժուլիկներին»,- գրել է Մարտիրոսյանը։