Պուտինն առաջարկել է Միշուստինին կրկին վարչապետ նշանակել
Քաղաքական
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումային է ներկայացրել Միխայիլ Միշուստինի թեկնածությունը Ռուսաստանի կառավարության նախագահի պաշտոնում։ Այս մասին ասել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։
Եթե պատգամավորները աջակցեն նախաձեռնությանը, պետության ղեկավարը կկարողանա ստորագրել վարչապետ նշանակելու մասին հրամանագիրը։ Դրանից հետո նախարարների կաբինետի ղեկավարը խորհրդարանի ստորին պալատի հաստատմանը կներկայացնի իր տեղակալների և նախարարական պորտֆելների թեկնածուներին։
Ինչպես նշել է Վոլոդինը, օրենսդիր և գործադիր իշխանությունների համատեղ աշխատանքի նոր փուլ է մոտենում։ Եթե նախկինում, ըստ նրա, խնդիրները հաճախ բացատրվում էին կառավարության կամ նախարարներից մեկի թերացումներով, ապա այժմ արդյունքի պատասխանատվությունը կրելու են և՛ կառավարությունը, և՛ Պետդումայի պատգամավորները։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու