Վրաստանում տուրիստների համար նոր օրենքներ կգործեն
ԺամանցԱյս տարվա հունիսի 1-ից Վրաստանում տուրիստների համար նոր կանոններ կգործեն։ Հունիսի 1-ից՝ Վրաստան այցելող բոլոր տուրիստները պետք է ունենան Վրաստանում գտնվելու ողջ ընթացքի համար նախատեսված բժշկական ապահովագրություն։ Այս կանոնը խախտողները կտուգանվեն մոտ 110 դոլարով։
Հատուկ ուշադրություն է դարձվելու այն տուրիստներին, որոնք Վրաստան կայցելեն ինքնուրույն՝ անհատական կերպով։ Ի դեպ, այս կարգը գործում է ԵՄ անդամ բոլոր երկրներում եւ սա Եւրամիությանն անդամակցելուն ուղղված քայլ է։