«Եթե տեսնենք, որ Ֆրանսիան Հայաստանին մահաբեր զենք է տալիս, թող ոչ ոք մեզանից չնեղանա»․ Ալիև
Արտակարգ Պատահար«Եթե այսօր կրկին տեսնենք, որ Հայաստանում ռեւանշիստները գլուխ են բարձրացնում, Ֆրանսիան Հայաստանին մահաբեր զենք է տալիս, եթե տեսնենք, որ այդ զենքերը հասել են կրիտիկական մակարդակի, ապա թող ոչ ոք մեզանից չնեղանա»,– հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օկուպացված Շուշիում:
«Բոլորը գիտեն, թե ինչի ենք մենք ընդունակ, ինչի է ընդունակ մեր բանակը և որքան ուժեղ է մեր կամքը։ Ոչ ոք չի կարող մեզ դիմակայել»,- հոխորտացել է նա։