Սահմանազատումն իրականացվում է մեր պայմաններով, և սա մեր հերթական հաղթանակն է․ Ալիև
Հասարակություն«Այսօր 1990 և 1992 թվականներին «օկուպացված Ղազախի հողերը» վերադարձվում են մեզ առանց մեկ կրակոցի։ Սահմանազատումն ու սահմանագծումն իրականացվում է մեր պայմաններով, և սա մեր հերթական հաղթանակն է»,– ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ այս մասին օկուպացված Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Մինսկի խմբի 28-ամյա գործունեությունն ուղղված էր ադրբեջանական ժողովրդի դեմ։ Պատահական չէին նրանց սուտ խոստումներն ու անգործությունը։ Նրանք չէին ուզում լուծել այս հարցը։ Նրանք խոստացել էին այս հողերը հայերին»,- պնդել է Ալիևը։