Գլխավոր ասամբլեան ՄԱԿ ԱԽ–ին առաջարկել է քննարկել կազմակերպությանը Պաղեստինի անդամակցությունը
ՔաղաքականՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան (ԳԱ) ուրբաթ օրը քվեարկել է կազմակերպությանը պաղեստինցիների լիիրավ անդամակցության իրավունքը ճանաչող բանաձեւի օգտին եւ Անվտանգության խորհրդին կոչ է արել վերանայել այդ հարցը։
Փաստաթղթին աջակցել է 143 պետություն, ինը երկիր դեմ են արտահայտվել, իսկ 25-ը ձեռնպահ են մնացել։ Բանաձեւն ընդունելու համար անհրաժեշտ էր անդամ երկրների ձայների երկու երրորդը:
ՄԱԿ-ի կայքում հրապարակված բանաձևում, մասնավորապես, ասվում է, որ Գլխավոր ասամբլեան «որոշել է, որ Պաղեստին պետությունը ՄԱԿ-ի կանոնադրության 4-րդ հոդվածի համաձայն իրավունք ունի անդամակցելու ՄԱԿ-ին և պետք է ընդունվի որպես ՄԱԿ-ի անդամ»։
«Գլխավոր ասամբլեան, համապատասխանաբար, խորհուրդ է տալիս Անվտանգության խորհրդին դրականորեն վերանայել այս հարցը այդ որոշման լույսի ներքո», - ընդգծվում է տեքստում։