Արքայազն Ուիլյամը խոսել է քաղցկեղից բուժվող Քեյթ Միդլթոնի վիճակի մասին
Արտակարգ ՊատահարՄեծ Բրիտանիայի գահաժառանգ արքայազն Ուիլյամը Հյու Թաուն քաղաքի հիվանդանոց այցելության ժամանակ ասել է, որ իր կինը՝ Քեյթ Միդլթոնը, ով բուժվում է քաղցկեղից, «լավ է զգում իրեն»։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է Sky News-ը։
«Նա իրեն լավ է զգում», - ասել է Ուիլյամը՝ ի պատասխան հիվանդանոցի ադմինիստրատորի հարցին:
Մինչ այս Քեյթ Միդլթոնի ընկերուհին՝ Ամայա Արիետան խոստովանել էր, որ իրեն ապշեցրել է արքայադստեր ախտորոշումը։ Կնոջ խոսքով՝ Միդլթոնի և նրա ընտանիքի համար այս պահին շատ դժվար է։