Երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է սկսվել
ՀասարակությունԵրկրի վրա շատ ուժեղ մագնիսական փոթորիկ է սկսվել, այն կարող է տևել 20-ից 40 ժամ, ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արևային աստղագիտության լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Բոգաչովը։
«Մագնիսական փոթորիկ է սկսվել։ Ներկայիս մակարդակը G4 է: Երկիրը ընկղմված է պլազմայի ամպի մեջ։ Մագնիսական փոթորիկի ընդհանուր տեւողությունը կարող է լինել 20-ից 40 ժամ»,- ասել է նա։