Ես ուզում եմ Հայրենիք և պատիվ ունենալ, չեմ ուզում էս կյանքից նզովված մեկնել․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
ՔաղաքականԵս ուզում եմ Հայրենիք և Պատիվ ունենալ։ Ես չեմ ուզում էս կյանքից նզովված մեկնել։ Ուզում եմ երբ աչքերս փակելու լինեմ, զգամ, որ օրհնված եմ գնում էս կյանքից։ Զգամ, որ պատասխան եմ կարողանալու տալ իմ եղբայրներին, զավակներին, հայրերին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
«Սրբազանի այս բառերն առաջին անգամ Մակիչի հուղարկավորության պահին եմ լսել։ Այդ օրվանից ինձ համար հստակ ու վերջնական պարզ է դարձել, թե ինչ եմ ուզում ես այս կյանքում։ Այո, ուզում եմ, որ նզովված չհեռանամ։ Ուզում եմ օրհնված հեռանամ։ Ուրիշ ոչինչ չեմ ուզում։
Իսկ այսօր նաև գիտեմ այդ երազանքս իրականացնելու բանաձևը՝ Հայ, Հայաստան, Հայրենիք և Աստված»,– գրել է նա։