Էջմիածնի ավագանու ընդդիմադիր անդամներին ազատությունից զրկելու բուն պատճառը խաղաղ հավաքը խափանելն է. Ռուբեն Մելիքյան
Արտակարգ ՊատահարԱկնհայտ է, որ Էջմիածնի ավագանու ընդդիմադիր անդամներին ազատությունից զրկելու բուն պատճառը ոչ թե զենք ունենալու հիմարագույն կասկածն է, այլ նրանց նախապես հայտարարած խաղաղ հավաքը խափանելը։ Այս մասին գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
«Դա Սահմանադրական իրավունքների դեմ հանցագործություն է՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 236 հոդվածով։ Այն պատժվում է 2-5 տարի ժամկետով»: