Ֆրանսիան կոչ է անում Իսրայելին դադարեցնել Ռաֆահում գործողությունը
Քաղաքական
Ֆրանսիան Իսրայելին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունը Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության X-ի միկրոբլոգում։
«Ֆրանսիան ափսոսանք է հայտնում մայիսի 7-ին իսրայելական բանակի կողմից Ռաֆահում ռազմական գործողության մեկնարկի համար։ Նման գործողությունը սպառնում է աղետալի իրավիճակ ստեղծել Գազայի խաղաղ բնակչության համար»,-ասվում է գրառման մեջ։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու