«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ հայտարարած ֆրանսահայ լրագրողի վիճակը օր օրի վատանում է
ԲլոգոսֆերաՖրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի վիճակը ծայրահեղ ծանր է: Նա 22-րդ օրն է՝ «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել։
Հիշեցնենք` «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը Լեո Նիկոլյանին հորդորել էր դադարեցնել հացադուլը և այլ տարբերակով պայքարել արդարության վերականգնման համար։ Նրան թույլ չէին տվել մուտք գործել ՀՀ տարածք` ասելով, որ իր մուտքն արգելված է։
Նիկոլյանի կարծիքով՝ նրա մուտքի արգելքը պայմանավորված է Ոսկեպարի հանձնվող դիրքերի մասին իր ռեպորտաժի հետ: