Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
ԲլոգոսֆերաԱյսօր՝ մայիսի 15-ին, Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը (AFAD):
Երկրաշարժը գրանցվել է Էգեյան ծովում՝ Իզմիր քաղաքից 46 կմ հեռավորության վրա: Ուժգնությունը կազմել է 4,5 բալ։
Երկրաշարժի օջախը գտնվել է 7 կմ խորության վրա։
Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չկան։