ՎԶԵԲ համաժողովի մասնակիցները նիստից հետո ֆիլմ են դիտել
ՔաղաքականԱյսօր՝ մայիսի 15-ին, տեղի է ունեցել ՎԶԵԲ Կառավարիչների նիստի բացման արարողությունը: Նիստին ելույթով են հանդես եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՎԶԵԲ նախագահ Օդիլ Ռենո-Բասոն և Լիտվայի ֆինանսների նախարար, ՎԶԵԲ Կառավարիչների խորհրդի փոխնախագահ Գինտարե Սկայստեն: Այդ մասին հաղորդում է Ֆինանսների նախարարությունը՝ մանրամասներ հայտնելով համաժողովից։
Նիստին հաջորդել է Հայաստանի կողմից կազմակերպված մշակութային միջոցառումը: Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում համաժողովի մասնակիցների համար ցուցադրվել է աննախադեպ ու տպավորիչ ֆիլմ-ներկայացում, որը յուրահատուկ կերպով ներկայացրել է հայկական մշակույթն իր ողջ հմայքով, ինչպես նաև բացահայտել է ՎԶԵԲ համաժողովի խորհրդանիշը՝ հավերժության նշանը:
Ներկայացվել է նաև ինտերակտիվ թանգարան, որը ցուցադրել է հայկական մշակույթի ամենատարբեր տարրերը՝ գորգագործությունից մինչև խաչքարերի քանդակագործություն ու գինեգործություն: Այս ամենն ուղեկցվել է հայկական երաժշտությամբ և պարերով: