Ինչ ճակատագիր է սպասվում Կիրանցի եկեղեցուն՝ «սահմանագծման» արդյունքներով
ՔաղաքականՎարչապետի աշխատակազմից «Արմենպրես»-ի հարցերին ի պատասխան՝ մանրամասնել են, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանազատման արդյունքով որտեղ կմնա Կիրանցի եկեղեցին․
«Ոսկեպար-Բաղանիս հատվածի ամենազգայուն հարցերից մեկը կապված էր Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու, մյուսը` Ոսկեպար-Բաղանիս ԽՍՀՄ ժամանակների ճանապարհի հետ: Երկու հարցն էլ լուծվել են լավագույն ձեւով»,-մանրամասնում են վարչապետի աշխատակազմից՝ նշելով,․ թե ճանապարհն ամբողջությամբ ՀՀ տարածքում է, եկեղեցին նույնպես, եւ սահմանագիծը գտնվում է թե ճանապարհից, թե եկեղեցուց բավականին հեռու․
«Բերքաբերում ոչ մի զգայուն իրավիճակ չկար եւ չկա»,- հավելել են աշխատակազմից։