Ռազբորկա՝ Երևանի քաղաքապետարանում (տեսանյութ) 34 կողմ ձայնով ավագանին ընդունեց Երևանի 2026թ. բյուջեի նախագիծը Նախատեսում ենք 45 հատ, 12 մետրանոց, գեղեցիկ տրոլեյբուսներ ձեռք բերել. Ավինյան (տեսանյութ) Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ Շիրակի մարզպետը չի հերքում՝ իր պաշտոնանկության մասին քննարկումներ եղել են Սամվել Բաբայանը` ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածված Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ հարցազրույցի մասին Դիանա Գասպարյանին վերաբերող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. «Հետք» Վրաստանի պատվիրակությանը ներկայացվել են ՀՀ անվտանգային միջավայրը և բանակի կերպափոխման ուղղությունը Սիլիկյան թաղամասում հայտնաբերվել են 2 սատկած շներ՝ մետաղական լարով խեղդած և կապված Երևանում հայտնաբերվել են մարիխուանա, մեթամֆետամին, կոկաին, հերոին և մեթադոն տեսակի թմրամիջոցներ Երևանում 41-ամյա տղամարդը դանակահարել է հարազատ եղբորը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Բաքվում 15 տարվա ազատազրկման դատապարտված 69-ամյա Վագիֆ Խաչատրյանը զանգահարել է ընտանիքի անդամներին 

"Дельфин и русалка-не пара, не пара, не пара". Նիկոլը՝ Կոպենհագենում, և Հայաստանի եվրոպական հեռանկարը

ԱՄՆ

Երկրում շարունակվող համաժողովրդական ընդվզումների ֆոնին Նիկոլ Փաշինյանը բաց չի թողել առիթը՝ մեկնելու հերթական գործուղման, այս անգամ՝ Կոպենհագեն, և ճամարտակել Հայաստանում ժողովրդավարության և եվրոպական «հեռանկարի» մասին:

 Քանիցս ապացուցել եմ, որ այդ լոլոներն իրականության հետ որևէ աղերս չունեն. Հայաստանին ԵՄ-ում ոչ ոք չի սպասում: Ավելին, եվրոպական քաղաքականության գալիք տարիների հորիզոնում ոչ մի հայկական եռագույն չի նշմարվում:

Այս գեոպոլիտիկ իրականությունը ևս մեկ անգամ հաստատելու և Նիկոլի վտանգավոր փուչիկը պայթեցնելու համար ձեր խոնարհ ծառան մանրամասն ուսումնասիրել է Եվրոպական խորհրդարանի գալիք ընտրություններին մասնակցող հիմնական 10 կուսակցությունների նախընտրական ծրագրերը:

Ծրագրերի մեջ փորձել եմ փնտրել և վերլուծել Հայաստանին անմիջականորեն վերաբերող երկու հարթությունները՝ ԵՄ հնարավոր ընդլայնում և Հարավային Կովկասի տարածաշրջան:

Հերթով ձեզ ներկայացնեմ իմ հետազոտության ստացված տվյալները՝ ըստ եվրոպական ընտրություններին (հունիսի 6-9-ը) մասնակից կուսակցությունների:

1. Եվրոպական ժողովրդական կուսակցություն (EPP – European People’s Party)

Եվրոպական այդ առաջատար դերակատարներից մեկի նախընտրական ծրագրում ԵՄ ընդլայնման տեսլականն ընդգրկում է միայն Ուկրաինան, Արևմտյան Բալկանները, Մոլդովան և Վրաստանը: Թուրքիայի դեպքում իրատեսական է համարվում գործընկերությունը, ոչ թե անդամակցությունը: Հատկանշական է, որ եվրոպական հեռանկար է սպասվում նաև Բելառուսին՝ հնարավոր իշխանափոխությունից հետո: ԵՄ իշխող կուսակցության ծրագրում, ի հեճուկս Նիկոլի լոլոների, Հայաստանի մասին՝ ԶՐՈ խոսք:

2. Եվրոպական սոցիալիստների կուսակցություն (Party of European Socialists-PES)

Այս կուսակցությունը նույնպես եվրոպական իշխանությունների մաս է, այս պահին՝ երկրորդը: Նախընտրական ծրագրում ԵՄ ընդլայնման հեռանկարի մեջ դիտվում են Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը և Արևմտյան Բալկանները: Ներկայիս Թուրքիան, ըստ սոցիալիստների, անդամակցության շանս չունի: Հայաստանի մասին առհասարակ ոչ մի հիշատակում չկա:

3. Լիբերալների և դեմոկրատների եվրոպական ալյանս (Alliance Of Liberals And Democrats For Europe-ALDE, խորհրդարանում՝ Renew Europe խմբակցություն)

Լիբերալները նույնպես գործող իշխանության մաս են, ներկայիս խորհրդարանում՝ երրորդը: ԵՄ հնարավոր ընդլայնումն այս կուսակցությունը տեսնում է Արևմտյան Բալկանների, Մոլդովայի, Վրաստանի և Ուկրաինայի տեսքով: Ինչպես կարող ենք կռահել, Հայաստանի մասին՝ ԶՐՈ հիշատակում:

4. Եվրոպայի պահպանողականներ և ռեֆորմիստներ (European Conservatives and Reformists- ECR)

Այս կուսակցությունն իշխանական չէ, պատկանում է եվրոսկեպտիկների շարքին: ԵՄ ընդլայնման հարցը պոպուլյար չէ և նախընտրական ծրագրում ոչ մի երկրի հեռանկար չի հիշատակվում: Ընդամենն արձանագրվում է, որ ԵՄ-ն կարող է ընդլայնվել ռազմավարական կարևոր երկրների ուղղությամբ, եթե նրանք համապատասխանեն անդամության կոպենհագենյան չափանիշներին: Ի դեպ, այդ մոտեցումը կա գրեթե բոլոր ծրագրերում: Հայաստանի մասին՝ ԶՐՈ հիշատակում:

5. Ինքնություն և ժողովրդավարություն (Identity and Democracy-ID)

Այս կուսակցությունը դիտվում է՝ որպես աջ ծայրահեղական, խիստ ընդդիմադիր եվրոպական էլիտային: ID-ն առանձին նախընտրական ծրագիր չի ընդունել, սակայն բուն կուսակցական ծրագրում ԵՄ ընդլայնման մասին ոչ մի խոսք չկա, ինչը շատ բնական է այս եվրասկեպտիկ կուսակցության դեպքում:

6. Եվրոպական ձախեր (European Left Party)

Այս ծայրահեղական ձախակողմյան կուսակցության նախընտրական ծրագրում բացակայում է որևէ անդրադարձ ԵՄ հնարավոր ընդլայնման հարցին: Սակայն շատ հետաքրքիր անդրադարձ կա Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին. Եվրոպական ձախերը կարծում են, որ աշխարհը պիտի ճանաչի հայ ժողովրդին սպառնացող վտանգը: Նրանք պահանջում են չեղարկել ԵՄ-Ադրբեջան գազային պայմանագիրը, իսկ էներգետիկ փաստարկով չի կարելի քողարկել հայ ժողովրդի հիմնարար իրավունքների ոտնահարումները:

И смех, и грех, որ եվրոպական ձախերը հայկական հարցով ավելի ազգային են և շիտակ, քան «ՀՀ վարչապետ» Փաշինյանը…

7. Եվրոպական կանաչներ (European Green Party)

Այս կուսակցության նախընտրական փաստաթղթում ԵՄ ընդլայնման մասով արձանագրված է, որ ԵՄ-ն պիտի պատրաստ լինի ընդունել նոր անդամներ, բայց հիշատակված է առանձին միայն Ուկրաինան: Հայաստանի մասով՝ ԶՐՈ հիշատակում:

8. Եվրոպական ազատ ալյանս (European Free Alliance – EFA)

Այս կուսակցությունը միավորում է ազգերի ինքնորոշման համար պայքարող ուժերին (նրան անդամակցում էր նաև Արցախի խորհրդարանի նախկին խոսնակ Աշոտ Ղուլյանի կուսակցությունը): ԵՄ ընդլայնման ծրագրերում դիտարկվում են Ուկրաինան, Մոլդովան և Արևմտյան Բալկանները: Այս կոնտեքստում Հայաստանը հիշատակված չէ, սակայն այս կուսակցությունը միակն է, որը հիշատակում է Լեռնային Ղարաբաղը՝ արձանագրելով, որ Ադրբեջանն այժմ ուժով է ինտեգրում այդ տարածքը՝ ստեղծելով նոր մարդասիրական աղետ: Ու EFA-ն սա փաստում է «ՀՀ վարչապետ» Փաշինյանի կողմից Արցախի հարցը վերջնականապես թաղելու ջանքերի ֆոնին…

9. Եվրոպական դեմոկրատական կուսակցություն (European Democratic Party-EDP)

Եթե նախորդ 8 կուսակցություններն առանձին խմբակցություններով են ներկայացված գործող Եվրախորհրդարանում (Կանաչները և Ձախերը՝ միասին), ապա EDP-ն և հաջորդ կուսակցությունն առանձին խմբակցություններ չունեն, և նրանց ներկայացուցիչները ներգրավված են այլ խմբերում: ԵՄ հնարավոր ընդլայնման մասին այս կուսակցությունը գտնում է, որ ԵՄ-ն առհասարակ պատրաստ չէ ընդլայնման:

10. Եվրոպայի քրիստոնեական քաղաքական շարժում (European Christian Political Movement (ECPM)

Այս քաղաքական ուժի նախընտրական ծրագրում նույնպես տեղ հատկացված չէ ԵՄ ընդլայնմանը: Հակառակը՝ նրանք կարծում են, որ Հարևանության ծրագիրը պիտի գերակա լինի անդամակցության նկատմամբ:

Ամփոփելով ԵՄ-ում, որպես համաեվրոպական քաղաքական կուսակցություններ, գրանցված այս 10 ուժերի նախընտրական ծրագրերը՝ մանիֆեստները, կարող ենք արձանագրել, որ՝

Ա) ԵՄ-ին Հայաստանի անդամակցության մասին ոչ մի խոսք չկա, ոչ մի հեռանկար չկա, ոչ մի տեսլական չկա, ոչ մի խոստում չկա եվրոպական հիմնական քաղաքական ուժերի մոտ:

Բ) ԵՄ-ում կան Փաշինյանից շատ ավելի հայամետ և հայանպաստ ուժեր՝ Լեռնային Ղարաբաղի հարցով և Ադրբեջանի նկատմամբ դիրքորոշումներով:

Բացի իսպառ բացակայող քաղաքական ռեալ ֆոնից, Կոպենհագենում վատ անգլերենով խունջիկլամիշ լինող Փաշինյանին պետք է նվիրել ԵՄ անդամության կոպենհագենյան չափանիշները, որոնցից իր ղեկավարած երկիրը լուսնային տարիներով հեռու է:

Առավելագույնը, ինչ կարող էր Նիկոլն անել Դանիայի մայրաքաղաքում հարկատուների հաշվին, Կոպենհագենի սիմվոլ հանդիսացող ջրահարսի հետ սելֆին էր՝ «Дельфин и русалка» երգի ռիթմերի ներքո:

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ

«Նուբարաշեն» ՔԿՀ

15.05.2024թ.

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ռազբորկա՝ Երևանի քաղաքապետարանում (տեսանյութ) 34 կողմ ձայնով ավագանին ընդունեց Երևանի 2026թ. բյուջեի նախագիծըՆախատեսում ենք 45 հատ, 12 մետրանոց, գեղեցիկ տրոլեյբուսներ ձեռք բերել. Ավինյան (տեսանյութ) Գաղափարից մինչև իրագործում. Ամերիաբանկը ներկայացրել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» ԿՍՊ արշավի շրջանակում իրականացված ծրագրերը Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակՇիրակի մարզպետը չի հերքում՝ իր պաշտոնանկության մասին քննարկումներ եղել ենՍամվել Բաբայանը` ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածված Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ հարցազրույցի մասին Դիանա Գասպարյանին վերաբերող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. «Հետք» Վրաստանի պատվիրակությանը ներկայացվել են ՀՀ անվտանգային միջավայրը և բանակի կերպափոխման ուղղությունըՍիլիկյան թաղամասում հայտնաբերվել են 2 սատկած շներ՝ մետաղական լարով խեղդած և կապված Հալեպում պետական հաստատությունների գործունեությունը դադարեցվել էԵրևանում հայտնաբերվել են մարիխուանա, մեթամֆետամին, կոկաին, հերոին և մեթադոն տեսակի թմրամիջոցներԵրևանում 41-ամյա տղամարդը դանակահարել է հարազատ եղբորը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարԲաքվում 15 տարվա ազատազրկման դատապարտված 69-ամյա Վագիֆ Խաչատրյանը զանգահարել է ընտանիքի անդամներին ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարությունը «ամուսնալուծության փաստաթուղթ» է․ Գերմանիայի ՊՆ ՊիստորիուսՎթարային ջրանջատում Մասիս քաղաքոում 45-ամյա տղամարդը ձերբակալվել է զենք և զինամթերք պահելու համար Պարգևավճար է ստացել նաև զինված ուժերի ամբողջ անձնակազմը՝ մեկ պաշտոնային դրույքաչափով․ ՊՆ պարզաբանումՄահացել է Կարեն Հովհաննիսյանի հայրը․ դերասանը գրառում է արել ԿԳՄՍ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հետեևել տարածքի հիմնանորոգման աշխատանքներինՉեխիայի պաշտպանության նախարարության նոր ղեկավար Զունան մերժել է Ուկրաինա այցելելու հրավերըՌուսական հացահատիկով բեռնված գնացքը Ադրբեջանի տարածքով ուղևորվում է Հայաստան Նեթանյահուն կրկին սպառնացել է Իրանին ․ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Պուտինի հետ (տեսանյութ) Բաշար ալ-Ասադը Մոսկվայում ապրում էր շքեղ կյանքով․ NYTՇախմատի աշխարհի չեմպիոն Գարի Կասպարովը հեռակա կարգով ձերբակալվել է Ապատեղեկատվության միջոցով խուճապային տրամադրություններ գեներացնելու փորձերն անընդունելի են. ՍԱՏՄՎրաստանի վարչապետ Կոբախիձեն դեմ է արտահայտվել Ռուսաստանի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնմանըԲյուջեն ավելացնում են, բայց ոչ մի բանի որակը չի լավանում. եկե’ք բացեիբաց խոսենք (տեսանյութ) 2026թ-ին նոր թանկացումներ են բարձելու երեւանցիների գլխին.Ստեփանյան (տեսանյութ)Գերմանիայի ԱԳ նախարարը բացահայտել է՝ ինչ հանգամանքներում Ուկրաինան տարածքային զիջումների կգնաՍրացում Մերձավոր Արևելքում, աշխարհաքաղաքական լարվածություն և տարածաշրջանային բանակցություններ (տեսանյութ)Վերականգնվել է պետությանը պատճառված 182․5 մլն դրամի վնասը․ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Երեւանի վերաբերյալ ամենակարեւոր որոշումները մենք ենք ընդունել (տեսանյութ)Գորիսում քաղաքացիները բեմից քաշել են երգչուհի Անետա Աղաբեկյանին. նա ընկել է բազմության վրա (տեսանյութ)Գերմանիայի պաշտպանության նախարարը հերքել է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հակամարտության հնարավորությունըԱվագանին քննարկում է Երևանի բյուջենՀաստատվել է Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի անհատական կազմը4380 դոլար մեկ ունցիայի դիմաց․ ինչ է կատարվում ոսկու շուկայում (տեսանյութ)ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել «երկու բան անել» Ռուսաստանից պաշտպանվելու համարԽարդախության մեջ մեղադրվողը հանձնվել է Շվեյցարիային․ Գլխավոր դատախազը բավարարել է միջնորդությունըԷս մարդիկ զբաղվում են քաղաքական աճպարարությամբ. էս 2 երիտասարդները ծախված են. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ճապոնիայի համալսարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցելՎիրահայոց թեմի առաջնորդը նշանակվել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Չեղարկվում է Ավան, Նոր Նորք, Նորք Մարաշ, Էրեբունի վարչական շրջանների և Առինջի ջրանջատումըԳազամատակարարման վթարային դադարեցում Ախուրյան բնակավայրում Ռուսաստանը և Ուկրաինան հայտարարել են նոր փոխադարձ հարվածների մասին․ վիրավորներ կանԱՄՆ-ն արձագանքել է Զելենսկու՝ ռուսական ակտիվների օգտագործման վերաբերյալ մեկնաբանություններինԿատաղությունը կենդանիներից մարդուն փոխանցվող մահացու վիրուսային հիվանդություն է․ ԱՆ ԱՄՆ դեսպանն ավարտում է իր աշխատանքը ՀՀ-ում ՊՆ-ում միլիոններով պարգևավճար կբաժանեն․ Փաշինյանը Վեհափառի այլ մտերիմների էլ կկալանավորի (տեսանյութ)
Ամենադիտված