Պայքարում եմ ճշմարտության համար. Լեո Նիկոլյանը 25 օր է հացադուլ է անում օդանավակայանում (տեսանյութ)
ՍպորտՖրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 25 օր է հացադուլ է անում:
Նշենք, որ նրա մուտքը Հայաստան չեն թույլատրել, ինչում նա տեսնում է քաղաքական ենթատեքստ:
«Զվարթնոց» օդանավակայանի անձնագրերի ստուգման կետում Նիկոլյանին թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ տարածք` ասելով, որ նրա մուտքն արգելված է։ Վերջինս անժամկետ հացադուլ է հայտարարել օդանավակայանում։ Նիկոլյանի առողջական վիճակը ծանր է։
Հիշեցնենք, որ Լեո Նիկոլյանը 2024 թ․-ի մարտ ամսից Տավուշի շուրջ ստեղծված իրադարձությունների ընթացքում գրեթե 1 ամիս ապրել է Ոսկեպարում, տեսանյութեր է պատրաստել միջազգային մամուլի համար։