Բյուջեից ևս 3 միլիարդ դրամ կտրամադրվի պետական պատվերով առողջապահական ծառայությունների տրամադրմանը
ՔաղաքականԲյուջեից ևս 3 միլիարդ դրամ կտրամադրվի պետական պատվերով առողջապահական ծառայությունների տրամադրման համար։
Կառավարությունն այսօր հավանություն է տվել որոշման նախագծին:
Ֆինանսավորումը կուղղվի հետևյալ ծառայությունների տրամադրմանը`
շտապօգնության ծառայություններ,
հեմոդիալիզի և պերիտոնեալ դիալիզի անցկացման ծառայություններ,
ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնություն,
սոցիալապես անապահով և հատուկ խմբերի անձանց տրամադրվող ծառայություններ,
փոխպատվաստման ծառայություններ,
ինֆեկցիոն ծառայություններ:
Ներկայացվել է նաև պետպատվերով սպասարկվող դեպքերի և ֆինանսավորման ծավալների աճը` վերջին տարիների համեմատականով:
Մասնավորապես, 2018թ. համեմատ` միայն սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին տրամադրվող ծառայությունների և դժվարամատչելի հետազոտությունների սպասարկված դեպքերի թիվը եռապատկվել է: