Եկեղեցու հարցը հասավ ԱԺ. Ալիևը կարող է անժամկետ ղեկավարել ՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել է հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին Նախարարն այցելել է ադրբեջանցու կողմից վիրավորում ստացած կնոջը Վիճաբանությունն ավարտվել է կրակոցով․ 49-ամյա տղամարդը ձերբակալվել է «Հայաստան» ընդդիմադիր դաշինքը Արթուր Օհանյանի կալանավորումը քաղաքական հետապնդում է անվանել Արայիկ Հարությունյանի «արժանի» փոխարինողը. Կաթողիկոսի հեռացման գործընթացը՝ նոր փուլում Տիկալ․ մայաների՝ ջունգլիների խորքում ապրող գաղտնիքը Քրիստոսի 72 աշակերտները և նրանց հիշատակության օրը՝ այսօր ԱԱԾ-ն գիտեր, որ ադրբեջանցի զինվորը Հայաստանում է, բայց չգտա՞վ նրան․ «Փաստ» Արտառոց դեպք Տավուշում․ ծնողի պնդմամբ՝ ուսուցիչը հարվածել է 13-ամյա աշակերտին, իսկ փոխտնօրենը՝ ապտակել ու անկյուն կանգնեցրել Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը Եղիշե Մելիքյան․ «Այսօր ամենաանհաջող իմ խաղերից մեկն էր հավաքականի հետ» 

Ոչնչացված «Ղազանչեցոցի» կողքին Բաքվի վանդալները նախագծում են ամենամեծ մզկիթը կառուցել

Քաղաքական

«Գարդման-Շիրվան-Նախիջեւան» համահայկական միության հայտարարությունը․ 

Ադրբեջանի յուրացման բազմավեկտոր քաղաքականության ապօրինի շոշափուկները տարածվել են նաև Շուշիի վրա՝ իսլամական աշխարհի մշակութային կենտրոն հռչակելուց անցնելով դրա անվերահսկելի բնակեցմանը։ Շուշիի հայկական հոգևոր-մշակութային միջավայրի ոչնչացումը զուգահեռվում է Շուշիի դիմագծի արմատական խեղաթյուրմանը ցանկալի լույսի ներքո։ Շուշիի հայկական գերեզմանատունը վերածվել է ճանապարհաշինության թիրախի, հիմնահատակ ոչնչացված Կանաչ ժամի կողքին նախագծվում է Ադրբեջանի ամենամեծ մզկիթի կառուցումը, Սուրբ Առաքելոց եկեղեցին ենթարկվում է կամայական «վերակառուցման»։ Շարքը կարելի է անվերջ շարունակել։ Սա մի փոքր մասն է այն բոլոր հանցագործությունների, որ հեղինակել են ադրբեջանական տարբեր վարչակարգեր Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ։

Անհրաժեշտ է վերհիշել, որ 1920 թվականին Խոսրով բեկ Սուլթանովը, իսլամական Նովրուզ տոնի պատրվակով հսկայական բանակով հայաթափման ենթարկեց Շուշին՝ առանց սեռի և տարիքի խտրության հրետանային կրակի մատնելով, այրելով հայկական թաղամասերը, թիրախավորելով փախչող բնակչությանը։ Սա Շուշիի առաջին ամբողջական հայաթափումն էր 23 հազար հայ բնակչությունը կամ դարձավ կրակի ու սպանդի զոհ, կամ ստիպված եղավ մազապուրծ փախուստի դիմել։ 1988֊1989 թթ. Շուշին ևս մեկ անգամ ենթարկվեց հայաթափման, որը 1988֊1992 թթ. հայության նկատմամբ ադրբեջանական համակարգային ագրեսիայի դրվագներից մեկն էր։ Շուշին հերթական անգամ հայաթափվեց 2020 թ․ 44-օրյա պատերազմի արդյունքում։ 

Շուշիի հայության վերադարձի անքակտելի իրավունքը ամրագրված է 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետով, որով նախատեսվում էր, որ «ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո»։ Ադրբեջանը անցած երեք տարիների ընթացքում ոչ միայն հանձն չառավ Շուշիի և մյուս բնակավայրերի փախստականության վերադարձի երաշխավորված իրագործումը, այլև էթնիկ զտման ենթարկեց Լեռնային Ղարաբաղի մնացյալ հատվածի հայությանը՝ ընդհանուր 150 հազար հայեր վերջին տարիներին վերածվել են բռնի տեղահանվածների, որոնց անվտանգ և միջազգայնորեն երաշխավորված վերադարձի իրավունքը երևէ պարագայում չի կարող անտեսվել։

Շուշիի միակողմանի բնակեցումը ադրբեջանական հանցավորության հերթական ցուցիչն է, որը լրացնում է Ադրբեջանի հակահայկական քաղաքականության գործնական իրականացումը։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի բնակեցման ապօրինի գործընթացը, որը խստորեն ոտնահարում է էթնիկ զտման ենթարկված հայ բնակչության անօտարելի՝ վերադարձի իրավունքը և դրա անխափան իրացման հեռանկարը։ Ադրբեջանական ամենաթողությունը վերածվել է տարածաշրջանային սպառնալիքի, իսկ Լեռնային Ղարաբաղի կամայական բնակեցումը լրջագույն խնդիր է, որը չի ենթարկվում որևէ վերահսկողության, մինչդեռ հայ բնակչության վերադարձը պետք է իրացվեր ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո։ Մենք կոչ ենք անում, ՄԱԿ-ին, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարին հանձնառու գտնվել իրենց մանդատին և քայլեր ձեռնարկել Ադրբեջանի ակաբեկչական վարչակազմի կողմից նախաձեռնված գործընթացը կասեցնելու ու իրավական գործընթացներ նախաձեռնելու համար։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ֆիցոն հիվանդության պատճառով չեղյալ է հայտարարել Սլովակիայի ազատագրման հետ կապված տոնակատարություններին իր մասնակցությունըԵկեղեցու հարցը հասավ ԱԺ. Ալիևը կարող է անժամկետ ղեկավարելԱԷՄԳ-Ի ղեկավարը կոչ է արել դադարեցնել Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա հարձակումներըԱԷՄԳ-ը տեղեկատվություն է ստացել Զապորոժյեի ԱԷԿ-ի մոտակայքում գտնվող օբյեկտների վրա հարձակումների մասինԿաշպիրովսկու ռեժիսորը հայտնել է նրա մահվան պատճառըՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել է հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին87 տարեկանում մահացել է Անատոլի Կաշպիրովսկին Հյուսիսային Կորեայի արձակած հրթիռը թռել է ավելի քան 700 կմ հեռավորության վրա. YonhapTelegraph. Մեծ Բրիտանիայում մի քանի գնացքների երթևեկությունը չեղարկվել է բզեզների պատճառովՆախարարն այցելել է ադրբեջանցու կողմից վիրավորում ստացած կնոջըNikkei. Ճապոնիան 2030 թվականին կսկսի նոր, էժան հրթիռների զանգվածային արտադրությունըGuardian. Կիևը ապրում է հակամարտության սկսվելուց ի վեր ամենադժվար շրջանըՎիճաբանությունն ավարտվել է կրակոցով․ 49-ամյա տղամարդը ձերբակալվել էAxios. ԱՄՆ-ը պատրաստ չէ միանալ Սաուդյան Արաբիայի կողմից հութիների դեմ իրականացվող գործողությանը«Հայաստան» ընդդիմադիր դաշինքը Արթուր Օհանյանի կալանավորումը քաղաքական հետապնդում է անվանելԳրոսսին խոստացել է անկախ գործել որպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարԱրայիկ Հարությունյանի «արժանի» փոխարինողը. Կաթողիկոսի հեռացման գործընթացը՝ նոր փուլումՏիկալ․ մայաների՝ ջունգլիների խորքում ապրող գաղտնիքըԱՄՆ-ը հայտնել է, որ Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակումից հետո սպառնալիք չկաՔրիստոսի 72 աշակերտները և նրանց հիշատակության օրը՝ այսօրԱԱԾ-ն գիտեր, որ ադրբեջանցի զինվորը Հայաստանում է, բայց չգտա՞վ նրան․ «Փաստ»Արտառոց դեպք Տավուշում․ ծնողի պնդմամբ՝ ուսուցիչը հարվածել է 13-ամյա աշակերտին, իսկ փոխտնօրենը՝ ապտակել ու անկյուն կանգնեցրելՎերջին տասը տարիների ընթացքում Ուկրաինայի պետական ​​պարտքն աճել է ավելի քան 5,5 անգամԹրամփը հայտարարել է առողջության ապահովագրության համար 100 դոլար վճարելու մասինԲացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունըԵղիշե Մելիքյան․ «Այսօր ամենաանհաջող իմ խաղերից մեկն էր հավաքականի հետ»Կանադան ստեղծել է ԱԲ-ի զարգացման խորհրդատվական խորհուրդԱրմեն Այվազյանը քննադատել է ՀՀ աղոթքի նախաճաշի միջոցառումըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»Երևանում օդի աղտոտվածությունը գերազանցել է թույլատրելի սահմանը․ հայտնի են առավել աղտոտված օրերըԻսրայելական զորքերը հրետակոծել են Սիրիայի հարավում գտնվող Ալ-Մայադին նահանգըՀարսանիքի շարասյան ժամանակ «Ֆորդ Մուստանգ»-ից կրակոցներ են արձակվել․ հայտնի է վարորդի ինքնությունըԹրամփը համարում է, որ նավթի գները անկում կապրեն Իրանի հետ հակամարտության ավարտից հետոՀոկտեմբերի 3-ին սպասվում է հորդառատ անձրև և ամպրոպ․ եղանակի կանխատեսումըԱրտակարգ իրավիճակ՝ Տերյան փողոցում. խմելու ջրի խողովակ է վնասվել․ ջուրը հոսում է ասֆալտի տակից«Ժողովուրդ». Հայտնի է, թե որ դատավորն է քննելու Գագիկ Ծառուկյանի գործը. ի՞նչ պատմություններով է նա հայտնի Թրամփը խոստացել է պայքարել մահապատժի կիրառման համար հանցագործների որոշակի խմբերի պարագայում«Փաստ». «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում Ջրամատակարարումը կդադարեցվի Գեղարքունիքի 7 գյուղերում«Ժողովուրդ». Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ ինչո՞ւ են չափանիշները փոխվել «Հրապարակ»․ Արայիկ Հարությունյանի «արժանի» փոխարինողը Նոր մրցանակ. Պլեխանովի անվան ՌՏՀ-ի Երևանի մասնաճյուղի ուսանողը արծաթե մեդալ է նվաճել ջիու-ջիցուի առաջնությունում«Փաստ». Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը» «Հրապարակ»․ Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել «Փաստ». Ի՞նչ տվեց Հայաստանի՝ Միջազգային քրեական դատարանին միանալը «Ժողովուրդ». Վարդենիսը՝ վերականգնվող էներգետիկայի «մայրաքաղաք» հռչակելիս, հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Բաքվին «Հրապարակ»․ Դռները փակում են, երեխաներին մենակ փողոց չեն թողնում «Փաստ». Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը «Ժողովուրդ». Կաթողիկոսի հեռացման գործընթացը նոր փուլում է․ որն է իշխանությունների հաջորդ քայլը Հայաստանի ազգային հավաքականը զիջեց Կիպրոսին
Ամենադիտված