Մահափորձի ենթարկված Սլովակիայի վարչապետի վիճակը մնում է ծանր
ՔաղաքականՍլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն ևս մեկ վիրահատության է ենթարկվել մահափորձից հետո: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այդ մասին հայտնել է երկրի կառավարության փոխնախագահ, պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակը:
«Ֆիցոն այսօր վիրահատվել է», — ասել է նա:
Կալինյակի խոսքով՝ վարչապետի վիճակը մնում է ծանր, բայց կայուն։