ԵՀ գործադիր փոխնախագահը Մատենադարանում ծանոթացել է հայալեզու ձեռագրերին
ՔաղաքականՊաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ և առևտրի հարցերով ԵՄ հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի ուղեկցությամբ, այցելել է Մաշտոցյան Մատենադարան: Հայտնում են Մատենադարանի մամուլի ծառայությունից։
Տնօրեն Արա Խզմալյանի ուղեկցությամբ հյուրերը շրջել են Մատենադարանի թանգարանի սրահներում, ծանոթացել նոր ցուցադրություններին, հայերեն և այլալեզու ձեռագրերի նմուշներին, ինչպես նաև այցելել արխիվապահոց և Վերականգնման բաժին:
Այցի ընթացքում տնօրենը մատնանշել է Մատենադարանի՝ գրավոր ժառանգության վերականգնման ոլորտում միջազգային կենտրոն դառնալու ներուժը: Նա շեշտել է աշնանը կայանալիք <<Հիշողության կերպարանքները>> միջազգային սեմինարի դերն այս նպատակի իրագործման հարցում:
Դեսպան Վասիլիս Մարագոսը պատրաստակամություն է հայտնել համագործակցելու:
Վալդիս Դոմբրովսկիսն հայտնել է իր գոհունակությունը և բարձր գնահատել Մատենադարանի առաքելությունը: