Ուկրաինայում բանտարկյալների մի մասը կարող է համալրել երկրի զինված ուժերի շարքերը
ՀասարակությունՈւկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս որոշ բանտարկյալների համալրել Ուկրաինայի զինված ուժերի շարքերը։
Օրենքի համաձայն՝ ծանր հանցագործությունների, ինչպես նաև երկրի անվտանգության դեմ հանցագործությունների համար դատապարտված անձինք չեն կարող մոբիլիզացվել։
Նշվում է, որ պայմանական վաղաժամկետ ազատման համար հարկավոր կլինի դատարանի որոշումը: Նաև՝ բանտարկյալի առողջական, հոգեկան վիճակը պետք է համապատասխանի Ուկրաինայի զինված ուժերում ծառայության պահանջներին:
ՊՆ-ի տվյալով՝ այդ կատեգորիայի մոբիլիզացվածները ծառայելու են հատուկ ստորաբաժանումներում։ Նրանց նկատմամբ վարչական հսկողություն է սահմանվելու: