10 ֆուտբոլիստով՝ 2։2․ Հայաստանի պատանիները դիմացան Կիպրոսում Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Հաշված օրերի ընթացքում կհրապարակվի Սահմանադրության տեքստը.Փաշինյանը ուղերձով հանդես կգա. Ալեքսանյան ԿԽՄԿ-ն ներկայացրել է 2020-2026 թթ. անհայտ կորած անձանց հարցերով իրականացված աշխատանքների ամփոփագիրը Ռուբինյան․ ՌԴ-ն չի շտապում երկաթուղու հարցում․ Իրանի առաջարկը ՀՀ-ին և Վատիկանի արձագանքը «Դետրոյթը» կանգնեցրեց «Սան Անտոնիոյին»․ 12 հաղթանակի շարքն ընդհատվեց Գրայմսի 47 միավորն ու անհավանական վերադարձը․ «Լեյքերսը» փրկեց խաղը Ադրբեջանցի զինվորականի պահման պայմաններն ավելի լավ են, քան Թևանյանինը, Քոչարյանինը․ հայտարարություն Զվերևը կանգ չի առնում․ Շելթոնի նկատմամբ 7-րդ հաղթանակն ու կիսաեզրափակչի ուղեգիրը Հայտնում եմ իմ հավատարմությունը Մասիսի մարդկանց և մեր համայնքի ապագայի նկատմամբ. Համբարձումյան Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Արգենտինայի գոլային տարափը․ Կոստա Ռիկան պարտվեց 0։7 հաշվով 

«Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է՝ հանուն ճշմարտության և արդարության: Այսպիսին է Տավուշից սկիզբ առած ու շարունակվող շարժման հիմնական ուղերձը: Մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում շարժումը առաջադրեց իշխանափոխության պահանջ, շատերն են համոզված, որ մեր պետության շուրջ և ներսում առկա խնդիրների լուծումը պետք է սկսել գործող իշխանությունների հեռացմամբ:

«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանն ասում է՝ ակնկալում էր, որ շարժման պահանջը վերափոխվելու է իշխանափոխության: «Պարզ էր, որ Փաշինյանի կառավարությունը չի հրաժարվելու այն գործելաոճից, որը որդեգրել է Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններում: Խոսում ենք Հայաստանի պետական շահը հանձնելով սեփական իշխանությունը պահելու մարտավարության մասին: Կարծում եմ, որ ի սկզբանե այս հարցը չդնելը «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման տակտիկական որոշումներից է եղել: Գալիս ենք հարցի պատասխան ստանալու, չեք տալիս այդ հարցի պատասխանը, ուրեմն պետք է հեռանաք. մոտավորապես այդ տրամաբանության մեջ է եղել: Այն, որ մայիսի 9-ին հրապարակում այդ պահանջը հնչեց, ինձ համար ամենևին զարմանալի չէր և շատ սպասելի էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մելիք-Շահնազարյանը:

Անհնազանդության ակցիաներ, երթեր, դասադուլներ, բերման ենթարկված քաղաքացիներ, հանդիպումներ ու քննարկումներ: Քաղաքացիներից շատերը, թերևս, ակնկալում էին, որ շարժման գործողություններն ավելի կտրուկ կլինեն, իշխանափոխությունն էլ ավելի արագ, մինչդեռ շարժման առաջնորդներն այլ մարտավարություն են ընտրել: Ինչպիսի՞ փուլում է այսօր շարժումը: «Կարծում եմ, որ հիմա շարժումը մտել է հանրային լայն շերտերի, մասնագիտական խմբերի, տարբեր կոլեկտիվների, տարբեր ոլորտները ներկայացնող շրջանակների կոնսոլիդացիայի փուլ: Ակնհայտ է, որ Բագրատ Սրբազանի մոտեցումները չեն ենթադրում ժողովրդական, այսպես ասած, ագրեսիվ գործողություններ:

Իշխանության վրա ճնշումը նա այլ ուղղությամբ է տանում, դա տարբեր շերտերի կոնսոլիդացիան է՝ ընդդեմ այս քաղաքականության: Չեմ բացառում, որ այդ կոնսոլիդացիայի մասշտաբները փորձելու են հասցնել այն մակարդակի, որ այս իշխանությունները ստիպված լինեն տեղի տալ, այսինքն՝ կոնսոլիդացվեն նաև իշխանության մեջ գտնվող որոշակի շրջանակներ, որոնք կա՛մ զղջացել են իրենց արարքների համար, կա՛մ կարծում են, որ այնքան մեղքեր դեռ չեն գործել, որ կարող է իրենց չներվի և այլն (ի վերջո, դրա փորձը մենք ունեցել ենք: Նախկինում «Քաղաքացիական պայմանագրից» որոշ պատգամավորներ 2020 թվականի պատերազմից հետո դուրս են եկել, կամ իրենք են ընդդիմացել և այլն): Այդ կոնսոլիդացիան հասցնել այն աստիճանի, որ ճնշումն իշխանության վրա մեծանա: Իհարկե, նաև չեմ բացառում, որ էլիտաների և մասնագիտական խմբերի մեծ կոնսոլիդացիայից հետո կարող է ակտիվացվել նաև հենց բուն ժողովրդի գործոնը, այսինքն՝ անհնազանդության ակցիաների ծավալներն այնքան մեծացվեն, որ իշխանությունները ստիպված լինեն հրաժարական տալ և բավարարել ժողովրդի պահանջները»,-նշում է մեր զրուցակիցը:

Իշխանափոխության պահանջից հետո սկսեց քննարկվել Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու գործընթացը: Սակայն այս առումով փորձագիտական հանրույթը և հասարակությունը մտահոգություններ ունեն: Առաջին՝ կմիանա՞ն քպական անհրաժեշտ քանակի պատգամավորներ այդ գործընթացին, և երկրորդ՝ այն չի՞ մաշեցնի շարժումը: «Այդ մտահոգությունները ես էլ ունեմ: Չգիտեմ, թե ոնց է արվելու, որ իմպիչմենտի գործընթացը լիարժեք իրականացվի: Կարծում եմ, որ այստեղ հաշվարկն էլի հանրային ճնշումն է, այսինքն՝ հանրային ճնշումներով հասնել նրան, որ քպական պատգամավորները ստիպված լինեն գնալ քվեարկության:

Մոտավորապես կիրառվի նույն տեխնոլոգիան, որը կիրառվել է 2018 թվականին, երբ հանրապետականները քվեարկել են իրենց հրաժարականը պահանջող իշխանության օգտին: Այդ ձայները տվել են, ենթարկվել են ժողովրդի պահանջին: Կարծում եմ, որ ամեն դեպքում դրան է պետք ձգտել, այսինքն՝ ստեղծել այնպիսի իրավիճակ, որպեսզի նույնքան ուժեղ ճնշում լինի այս իշխանության վրա, որ իրենք ստիպված գնան այդ քայլին: Այս պահի դրությամբ ես դրա նախադրյալները տեսնում եմ, բայց ռեալիզացիային ուղղված քայլերը դեռևս բավականին թույլ են»,-ընդգծում է վերլուծական կենտրոնի հիմնադիրը:

Բայց իշխանության ներկայացուցիչները շատ բուռն են արձագանքում անգամ կարծիքներին, որ իրենք կարող են միանալ իմպիչմենտի գործընթացին: Հակառակը՝ տարբեր հարթակներով օրեր շարունակ նաև տեղեկատվական գրոհ է ուղղված այս շարժման դեմ, մայրաքաղաքում մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացած, իսկ իշխանությունը շարունակում է «սահմանազատման» իր աշխատանքները, արդյունքներն է ամրագրում փաստաթղթերում:

«Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես: Ինքն ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու, գնալու այլ տեղ էլ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության: Ոստիկանական ուժերը, Տավուշի, այսպես կոչված, սահմանազատման գործընթացի շարունակականությունը և այլն, հենց դրա դրսևորումներն են: Եթե իշխանությունը չունենար այդ վախերը, նա կարող էր ինչ-որ տեղ երկարաձգել սահմանազատման պրոցեսը, հետաձգել որոշ ժամանակով, այսպես ասած, համապատասխան ներքին մթնոլորտ ապահովելուց հետո այդ քայլերին գնալ: Բայց ինքը դա չի կարողանում անել, որովհետև ռեալ հասկանում է, որ ժողովրդական ճնշումները կարող են իսկապես վերահսկողությունից դուրս գալ:

Փորձում է ուժ ցույց տալ և այլն, և այլն, բայց մեծ հաշվով, դա սխալ մարտավարություն է, որովհետև, ով ինչ ուզում է ասի, բայց ոստիկաններն էլ նույն ժողովրդի մի մասն են: Հենց ժողովրդական ալիքը մեծացավ, այն կուտակվածը, որ նա պատրաստել է ժողովրդի դեմ, իր՝ Նիկոլի համար ցանկալի արդյունքը չի տալու: Դրա համար կարող եմ ասել, որ իշխանության արձագանքներն, ահա, այդպիսին են: Վախ, որը վերածվում, վերափոխվում է ագրեսիայի: Թե հիմա ինչքան կարող են այդպես պահել, դժվար է ասել: Բայց կարծում եմ, որ եթե շարժումը ճիշտ կազմակերպվի, ճիշտ ընթացքով գնա, ճնշումը մեծացվի, հնարավոր է, որ պրոցեսները շատ արագ ընթացք ստանան, և Նիկոլի այս իշխանությունը հեռացվի»,-եզրափակում է Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
10 ֆուտբոլիստով՝ 2։2․ Հայաստանի պատանիները դիմացան ԿիպրոսումԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում ԱՄՆ-ում հետաքննում են նախարարի հնարավոր շահերի բախումը NVIDIA-ի շուրջ Հաշված օրերի ընթացքում կհրապարակվի Սահմանադրության տեքստը.Փաշինյանը ուղերձով հանդես կգա. ԱլեքսանյանԿԽՄԿ-ն ներկայացրել է 2020-2026 թթ. անհայտ կորած անձանց հարցերով իրականացված աշխատանքների ամփոփագիրըNVIDIA-ն դադարեցրել է առաջադեմ չիպերի մատակարարումը Չինաստան Ռուբինյան․ ՌԴ-ն չի շտապում երկաթուղու հարցում․ Իրանի առաջարկը ՀՀ-ին և Վատիկանի արձագանքը «Դետրոյթը» կանգնեցրեց «Սան Անտոնիոյին»․ 12 հաղթանակի շարքն ընդհատվեցՌուսական ռազմավարական ռմբակոծիչների թռիչքներն անհանգստացրել են Ճապոնիային ու ԹայվանինԳրայմսի 47 միավորն ու անհավանական վերադարձը․ «Լեյքերսը» փրկեց խաղըԱդրբեջանցի զինվորականի պահման պայմաններն ավելի լավ են, քան Թևանյանինը, Քոչարյանինը․ հայտարարություն Սի Ծինփինը անձամբ դիմավորել է Թրամփին՝ պատմական բանակցություններից առաջԶվերևը կանգ չի առնում․ Շելթոնի նկատմամբ 7-րդ հաղթանակն ու կիսաեզրափակչի ուղեգիրը Հայտնում եմ իմ հավատարմությունը Մասիսի մարդկանց և մեր համայնքի ապագայի նկատմամբ. ՀամբարձումյանՆոր հարձակումներ Պարսից ծոցում՝ օդում և ծովումՍպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱրգենտինայի գոլային տարափը․ Կոստա Ռիկան պարտվեց 0։7 հաշվով «Թող Տերն օրհնի մեր ուղին, տանի դեպի հաղթանակ». Դավիթ Համբարձումյանը աջակիցների հետ աղոթք բարձրացրեցՍի Ծինփին. Չինաստանը և Ռուսաստանը պետք է ամրապնդեն փոխգործակցությունը պետական ​​​​մարմինների և զինված ուժերի միջևՊորտուգալիան դիմացավ 10 ֆուտբոլիստով․ 3։2 հաղթանակ և առաջին տեղըՀնդկաստանը կոչ է արել դադարեցնել Հորմուզի նեղուցում քաղաքացիական նավերի վրա հարձակումները Հոլանդի հարվածը 96-րդ րոպեին․ Նորվեգիան շրջեց խաղն ու անցավ քառորդ եզրափակիչԹրամփը հայտարարել է, որ իրեն չի անհանգստացնում Հարավչինական ծովում ստեղծված իրավիճակըՊենտագոնի կոշտ գնահատականը․ Ուկրաինայի հարվածները Ռուսաստանի խորքում չեն փոխում պատերազմի ընթացքը Նոր Սահմանադրությամբ վարչապետի լիազորությունները պակասելու են, ընդդիմությանը՝ ավելանալու. ՊապոյանԱՄՆ-ում տղամարդը դատապարտվել է 27.5 տարվա ազատազրկման՝ Թրամփի դեմ մահափորձ կատարելու համար Սի Ծինփինը՝ Պուտինին․ Ռուսաստանի և Չինաստանի կապերը «լեռան պես անսասան» ենՈ՞վ է ասել, որ ԵԱՏՄ-ն ուզում ենք փոխարինել ԵՄ-ով․ ուզում ենք երկուսում էլ ավելի շատ վաճառելՀութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նավթամուղի վրա նոր գրոհի մասին2027 թվականի պետբյուջեի նախագծի հիմնական ցուցանիշներըՍի Ծինփինը կոչ է արել վճռականորեն պահպանել հետպատերազմյան համաշխարհային կարգը Կարևոր հանրաքվեները պառակտման դեմ գործիքներ են, իսկ ընդդիմությունը տեսնում է՝ պառակտման վտանգ կա. Նարեկ ԿարապետյանՀունաստանում բացահայտվել է Իրանի հետ կապվող սպանության դավադրություն․ 5 ձերբակալվածՌուբիո. ԱՄՆ-ում տեխնիկական խափանումները կապված չեն երկրի հակառակորդների գործողությունների հետ Քաղաքացու քվեն թույլ չենք տալու գողանալ. Դավիթ Համբարձումյանի թիմը դա ի զորու է անել.Նորայր ՀակոբյանՖրանսիայում 146 հազար մարդ է դուրս եկել փողոց․ աշխատավարձերի պահանջՀեգսեթը մեկնում է Կոլումբիա․ օրակարգում՝ ռազմական ինքնաթիռի փոխանցումՍի Ծինփինը կոչ է արել պահպանել ազատ և բաց առևտուրն ու ներդրումները Փաշինյանը Գևորգ Պապոյանին գործուղում է ՌԴ. ԱՄՆ-Իրան նոր հարվածներ․ Պուտին-Սի կոշտ ուղերձը Խոշոր հրդեհ՝ Ջրվեժի «Met Gala» ռեստորանային համալիրում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկՌուսաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել․ զոհվել է 19 մարդ Եթե մի բանի մեջ վախով պիտի մտնես, ավելի լավ է չմտնես․ՀամբարձումյանԱՄՆ-ը չի տեսնում որևէ նշան, որ Իրանը պատրաստվում է հարձակվել Վաշինգտոնի վրա «Միասին, առաջ դեպի հաղթանակ»․ Էդուարդ Բաբայանի կոչը՝ Աբովյանի բնակիչներինՍոմալիի նախագահը մեղադրում է Էմիրություններին․ վեճ՝ ռազմակայանների շուրջՈւկրաինայի հարվածների շուրջ վեճ․ Բեռլինն ու Լոնդոնը հակադարձել են ԱՄՆ-ինԸնդդիմադիր քաղաքական գործիչ Մատան Կահանան դարձել է Քնեսեթի խոսնակ Ծեծկռտուք՝ Օշականում․ 36-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, կասկածյալները հայր ու 2 որդիներն ենԱՄՆ հետախուզության գաղտնի ցանցը խափանվել էՌուբիո. ԱՄՆ-ը քննարկում է Թրամփ-Կիմ Չեն Ըն հանդիպումը
Ամենադիտված