Բիշքեկում գիշերը անկարգություններ են տեղի ունեցել. 29 մարդ է տուժել
ՀասարակությունՄայիսի 17-ի՝ լույս 18-ի գիշերը Բիշքեկում ինքնաբուխ բողոքի ակցիա է սկսվել Ղրղզստանի մայրաքաղաքի հանրակացարաններից մեկում տեղի բնակիչների և օտարերկրացիների միջև կոնֆլիկտի պատճառով։ Ղրղզստանի առողջապահության նախարարությունը հայտնել է Բիշքեկում գիշերային անկարգությունների հետեւանքով տուժածների մասին, հայտնում է Tengrinews.kz-ը։
Մայիսի 17-ից 18-ն ընկած ժամանակահատվածում Բիշքեկում շտապօգնության խմբերին դիմել է 29 մարդ։ Նրանցից 15-ը հոսպիտալացվել է քաղաքի շտապօգնության հիվանդանոցում և հանրային հիվանդանոցում։ Մնացածին օգնություն է ցուցաբերվել տեղում։