Գուտերեշը մտահոգված է Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպի մասին հաղորդագրություններով
ԲլոգոսֆերաՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգությամբ է հետևում Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ տեղի ունեցած միջադեպի մասին լուրերին և հույս ունի, որ նա լավ է, ասվում է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի գրասենյակի մեկնաբանության մեջ։
«Գլխավոր քարտուղարը մտահոգությամբ է հետևում Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի հետ կապված միջադեպի հաղորդագրություններին: Նա հուսով է, որ նախագահը և նրա շրջապատը ապահով են», -նշվում է մեկնաբանության մեջ:
Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները հայտնել էին, որ ուղղաթիռը, որում գտնվել է Ռաիսին եւ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, կործանվել է երկրի հյուսիս-արեւմուտքում՝ Վերզեգանի շրջանում։ Դեպքի վայր են ժամանել փրկարարական խմբերը և որոնողական աշխատանքներ են իրականացնում։