Դատավոր Դ. Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են ապօրինի. Զարուհի Նախշքարյան
ԲլոգոսֆերաՆախկին դատավոր Զարուհի Նախշքարյանը ուշադրություն Է հրավիրել գործընկերոջը ապօրինաբար իրավունքներից զրկելու հանգամանքը.
«Դատարանների և դատավորների անկախությունը երաշխավորելու նպատակով ստեղծված սահմանադրական մարմինը՝ Բարձրագույն դատական խորհուրդը, «ոչ իրավաչափ կերպով սահմանափակել է դատավոր Դ. Հարությունյանի լսված լինելու իրավունքը», ներկայացուցչի միջոցով շահերը ներկայացնելու իրավունքը..., այսինքն՝ դատավոր Դ.Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են ապօրինի: Սա իմ կարծիքը չէ, սրա մասին ուղղակի արձանագրված է ՍԴՈ-1729 որոշման մեջ: Այ քեզ Երաշխավոր»: