Երևան-Սպիտակ ավտոճանապարհի մոտակայքում ծառը կոտրվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված
ԲլոգոսֆերաՄայիսի 25-ին, ժամը 16:00-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սպիտակ ավտոճանապարհի մոտակայքում՝ Սպիտակ քաղաք չհասած, ծառը կոտրվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի մոտ 8-րդ կմ-ին ծառն ընկել և միակողմանի փակել է ճանապարհը։
Փրկարարները մասնատել և հեռացրել են ծառը ճանապարհի երթևեկելի հատվածից․ երթևեկությունը վերականգնվել է։