«Կամ պետք է տանը նստենք, մեր սուգն ապրենք, կամ պետք է ձեւը գտնենք եւ հետ բերենք Արցախը». Րաֆֆի Հովհաննիսյան
Հասարակություն«Անսահմն հանձնառությամբ եւ հավատով եմ եկել այսօր՝ քաջ գիտակցելով, որ սա առաջին անգամն է մեր երկարամյա պատմության ընթացքում, որ հայերնազրկվել է Արցախը, որ մեծ ցեղասպան եղեռնը հասել է 21-ր դար մեր պետականության պայմաններում»,-այս մասին,սեպտեմբերի 19-ին, Եռաբլուրում, լրագրողների հետ զրույցում ասել է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Կամ պետք է տանը նստենք ամեն մեկն առանձին-առանձին իր սուգն ապրի, կամ պետք է ձեւը գտնենք համահայկական, համազգային հրաշքի բանաձեւը եւ հետ բերենք Արցախը, միացնենք արցախցուն Արցախի հետ եւ ամենակարեւորը՝ արժանի լինենք հայրենիքի սուրբ գաղափարին:Պետք է հանձնառու լինենք, որ մի օր այս տարելիցը դառնա տարեդարձ՝ վերադարձի եւ հատուցման տարեդարձ»,-նշել է Հովհաննիսյանը: