Գորիսում ուխտավորների թափորը կշարժվի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ մայր եկեղեցի
ՀասարակությունՇաբաթ օրը՝ սեպտեմբերի 21-ին , Սուրբ Խաչի տոնի առթիվ Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տ․ Մակար վարդապետ Հակոբյանի օրհնությամբ Գորիս գյուղի Ս. Հռիփսիմե եկեղեցուց ժամը 13:00-ին ուխտավորների թափորը կշարժվի Գորիս քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ մայր եկեղեցի, որտեղ կկատարվի Ճաշու ժամերգություն և միասնական աղոթք։
«Սիրելի’ հավատավոր եղբայրներ և քույրեր, հրավիրում ենք մասնակցելու խաչերթին և միասնական ուխտի աղոթքին՝ ամրապնդելու մեր քրիստոնեական հավատը, նորոգելու մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հետ կնքած Սրբազան Ուխտը, խնդրելու Բարձրյալ Աստծուն, որ մեզ զորացնի, դարձ և ապաշխարություն պարգևի և առաջնորդի ապրելու Աստվածահաճո կյանքով: Ամեն»,-նշում են Գորիսի Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու Սյուներ երիտասարդաց միությունից։