Զատուլինը խոսել է Փաշինյանի «փռշտոցի» մասին
Սպորտ«Իմաստ չկա արձագանքելու Հայաստանի կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանի յուրաքանչյուր փռշտոցին, ով միանշանակ մարտահրավեր է նետում Ռուսաստանին», - RTVI-ին տված հարցազրույցում ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
«Նա մարգինալ լրագրող էր և նույնիսկ այն ժամանակ պնդում էր, որ Հայաստանը դադարի կենտրոնանալ Ռուսաստանի վրա, հեռանա ՀԱՊԿ-ից, լուծարվի Գյումրիի բազան և այլն։ Այդ մասին նա հայտարարեց՝ որպես ընդդիմադիր, ում քչերն էին լսում։ Նրա՝ 2018 թվականին վարչապետի պաշտոնում հայտնվելուն հետևել է բարեկամության մասին կեղծ հավաստիացումների կարճ ժամանակաշրջան, և այժմ նա վերադարձել է ինքն իր կերպարին»,- ասել է Զատուլինը։
Ավելի վաղ, ինչպես հայտնել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում կայացած համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակներում հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում ՀՀ անվտնագության և ինքնիշխանության համար։ Ըստ նրա՝ անվտանգության այն ճարտարապետությունը, որը որդեգրել էՀայաստանը, և որի կոմպոնենտներից ամենահայտնին ՀԱՊԿ-ն է, ցույց է տվել իր անարդյունավետությունը։