Պուտինը ՀՀ նախկին դեսպան Վաղարշակ Հարությունյանին Բարեկամության շքանշանով է պարգևատրել
ՔաղաքականՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բարեկամության շքանշանով է պարգևատրել ՌԴ-ում Հայաստանի նախկին դեսպան Վաղարշակ Հարությունյանին՝ երկու երկրների միջև կապերի ամրապնդման գործում մատուցած ծառայությունների համար։ Այս մասին ասված է ՌԴ իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում հրապարակված համապատասխան հրամանագրում։
Վաղարշակ Հարությունյանը պաշտոնավարել է երկուսուկես տարի: Նա Մոսկվա էր գործուղվել 2022-ի հունվարից, այս տարվա օգոստոսից նրան փոխարինում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խմբակցության նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանը։
Նախագահ Պուտինը այսօր ՌԴ պետական բարձր պարգև է հանձնել նաև ՌԴ-ում Ադրբեջանի նախկին դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուին։