Ադրբեջանը ինչ-որ թվեր է հնչեցնում և Հայաստանից տեղեկատվություն է ուզում․ Ալեն Սիմոնյան
Քաղաքական«Բոլոր այն դեպքերում, երբ Ադրբեջանը ինչ-որ թվեր է հնչեցնում և Հայաստանից տեղեկատվություն է ուզում, ինքը պետք է նման տեղեկություններ տրամադրի հայկական կողմին» - այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Ադրբեջանը որևէ բանի մասին խոսելիս՝ ինֆորմացիայի տրամադրման, անհետ կորածների վերաբերյալ և բոլոր այն թեզերը, որ բարձրաձայնում է, մշտապես պետք է հիշի, որ հայելային վերաբերելի է նաև իրենց»,- նշեց ԱԺ Նախագահը։