Ալեն Սիմոնյանը՝ Գրիգոր Մինասյանի ազատման մասին
Քաղաքական«Ես անձնապես Գրիգոր Մինասյանի հետ շատ դրական հարաբերություն ունեմ, այն աշխատանքը, որը որ արվել է, դրական է եղել»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Բայց կան բաներ, որ իմ համար անհասկանալի են, օրինակ վերջին նշանակումը (խմբ․ Սիրվարդ Գևորգյանի նշանակման մասին է խոսում) չէի կարողանալու մեր ընտրողներին բացատրել, մենք պետք է նաև նայենք Արդարադատության ոլորտում ինչ բացթողումներ ունենք»,- նշեց ԱԺ նախագահը։