Իրանք տեղը չեն բերում․ Ալեն Սիմոնյանը՝ Եռաբլուրում տեղի ունեցած միջադեպի մասին
Քաղաքական«Որևիցե մեկը իրավունք չունի Հայաստանի Հանրապետության նախագահին և ԱԺ նախագահին ասի մի վախեցեք չեմ խփի սրանց, դուրս եկավ մեր առաջ, մեր անվտանգության աշխատակիցը ասաց, խնդրում եմ, մի կողմ գնացեք, ասաց մի վախեցի չեմ խփի սրանց։ Ինձ հետաքրքիր է նույն Մետաքսյան Արցախում նախագահին մեկ կիլոմետր հեռավորությունից այդպիսի արտահայտություն աներ, իրա հետ ի՞նչ էր լինելու»,-այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Իրանք տեղը չեն բերում, թե որտեղ են գտնվում և ում հետ են շփվում և ես խոստանում եմ իրենց, իր շուրջ պտտվող մարդկանց, որ տեղը բերելու են»,- հավելեց ԱԺ խոսնակը։