Պատմական հայրենիքի որոնումներով կարող է՝ ադրբեջանցիներն Ալթայ հասնեն
ՔաղաքականՊատմական հայրենիքի որոնումներով կարող է՝ ադրբեջանցիներն Ալթայ հասնեն։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք քննարկվում է նաև Իլհամ Ալիևի այն հայտարարությունները, թե ադրբեջանցիները պետք է, իբրև թե, «վերադառնան Արևմտյան Ադրբեջան»։ «Ադրբեջանի այն շրջանակները, որոնք պատմական հայրենիքի փնտրտուքի մեջ են, պիտի շատ չտարվեն դրանով, որովհետև կարող է պարզվի՝ պետք է տեղափոխվեն, Ալթայում ապրեն»,- ասաց Սիմոնյանը։ « նման հարց չի քննարկվում»։