Ուկրաինայի պաշտպանության նախարարն աշխատանքից ազատել է իր տեղակալներին
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը որոշել է պաշտոնանկ անել իր երեք տեղակալներին և պետքարտուղարին, հայտնում է ռազմական գերատեսչության Telegram ալիքը։
«Ես ստորագրել եմ Ուկրաինայի Նախարարների կաբինետին ուղղված դիմումը պաշտպանության փոխնախարարների պաշտոնանկության մասին: Առանձին-առանձին կտեղեկացնեմ նոր նշանակումների, այդ թվում՝ փոխնախարարների մասին»,- ասվում է հրապարակման մեջ։
Ըստ Ումերովի` այս կադրային փոփոխությունները նշանակում են, որ վարչության ներսում բոլոր գործընթացները պետք է լինեն «հստակ և վերահսկվող», և դրանց վրա ազդելու ցանկացած արտաքին կամ ներքին փորձ անընդունելի է: