Թմբուկավnր ատրճանակ, կրակnղ ինքնաշեն սարք և այլն․ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ
Իրավունք
ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Մասնավորապես, ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ արձանագրվել են ակոսափող հրազեն, թմբուկավոր ատրճանակ, կրակող ինքնաշեն սարք և ռազմամթերք կամավոր հանձնելու 3 դեպք։ «Կալաշնիկովի» ինքնաձիգ և ռազմամթերք կամավոր հանձնելու առումով արդյունավետ էր Եղեգնաձորի բաժնի ոստիկանների բացատրական աշխատանքը։ Ամասիայի բաժնի համայնքային ոստիկանների իրականացրած միջոցառումների արդյունքում արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի և ռազմամթերքի կամավոր հանձնելու դեպք։ Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)