Արթուր Բոկսյանը՝ «Մեկ րոպե» կինոփառատոնի հաղթող (տեսանյութ)
Հայկական աշխարհ
Հայաստանը ներկայացնող 15-ամյա Արթուր Բոկսյանն արժանացել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Մեկ րոպե» հիմնադրամի կազմակերպած «Մեկ րոպե» կինոփառատոնի մրցանակին The Inside-Out անվանակարգում «Բալաստ» տեսաժապավենի համար։
Մրցույթի 50 պատանի մասնակիցներից 9-ը, որոնք ներկայացնում են Հայաստանը, Կիրիբատին, Մոնտենեգրոն, Ռումինիան և ԱՄՆ-ը, Ամստերդամում արժանացել են մրցանակի. տեղեկացնում է Հանրային ռադիոն։ Երիտասարդ ռեժիսորները ներկայացրել են 1-րոպեանոց տեսանյութեր։
«Իհարկե, երջանիկ եմ։ Դա ինձ համար շատ կարևոր է։ «Բալաստը» հինված է իրական փաստերի վրա, և ես ցանկացել եմ ասել, որ իրական ընկերները միշտ պետք է օգնեն իրար»,- ասել է Արթուրը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ