Նավթի գները նվազում են
Այլ
Նավթի գները երեքշաբթի օրը նվազում են, քանի որ թրեյդերները կշռադատում են ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններն ու հրամանները: Այս մասին փոխանցում է InterFax-ը։
Brent տեսակի նավթի մարտյան ֆյուչերսների գինը Լոնդոնի ICE Futures բորսայում Մոսկվայի ժամանակով ժամը 8:25-ի դրությամբ կազմել է 80 դոլար մեկ բարելի դիմաց, ինչը 0,15 դոլարով (0,19%) ցածր է նախորդ առուվաճառքների փակման ցուցանիշից։
Երկուշաբթի օրը այս պայմանագրերը նվազել են 0,64 դոլարով (0,8%)՝ հասնելով 80,15 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
