Տեղի է ունեցել Ծակքար և Կարճաղբյուր գետերի մաքրման գործընթացը համակարգող աշխատանքային խմբի հանդիպումը
Հասարակություն
Ծակքար և Կարճաղբյուր գետերի մաքրման գործընթացը համակարգող աշխատանքային խումբը հանդիպում է ունեցել: Այս մասին հայտնում են ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունից։
Նշվում է, որ հանդիպում-քննարկումը վարել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, էկոնոմիկայի, Ֆինանսների նախարարություններից, ՏԿԵՆ ջրային կոմիտեի, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Քաղաքաշինության կոմիտեի, Կադաստրի կոմիտեի, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են գետերի աղտոտման աղբյուրների բացահայտման,գույքագրման, դրանց վերացմանն ուղղված միջոցառումների ծրագրերի մշակման վերաբերյալ հարցեր։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել գետերի և հարակից տարածքների քարտեզների առկա խնդիրների ուսումնասիրությունը։
