Թրամփը հիասթափված է Նորվեգիայից և Նոբելյան կոմիտեից՝ խաղաղության մրցանակ չստանալու պատճառով Audi-ն ԱՄՆ-ում 4 միլիարդ դոլարով ավտոգործարան կկառուցի Բեքհեմի օծանելիքի բիզնեսը տարեկան 6,3 միլիոն ֆունտ ստեռլինգի եկամուտ է ապահովել ՄԱԿ-ում նախազգուշացրել են ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրման հետևանքների մասին Զգացմունքներս խեղդում են․ բայց խոսքս հատուկ ուղղում եմ բոլոր հայրերին. Քերոբյան Նաիր Թիկնիզյանն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել «Օլիմպիակոսում» Պեսկովը չի բացառել Ուկրաինայի շուրջ բանակցություններում տարածքային փոխզիջումների քննարկումը Հայտնի երգչուհին նկարահանվել է կինոնկարում 5300-ամյա «սառցե մարդը» և սառույցի տակ թաքնված այլ գաղտնիքներ (լուսանկարներ) COP17-ի շրջանակում Սևանա լճի պահպանման և վերականգնման համար կհատկացվի 1,4 միլիոն դոլար. Մաթևոսյան Իրանի նախագահը ժամանել է Ռուսաստան COP17․ ստորագրվել է հայ-գերմանական հռչակագիր 

Ցեղասպանությունը ժխտող Թուրքիայի լոբբիստը պետք է իր վաստակած գումարը նվիրաբերի հայերին․ Սասունյան

Հրապարակումներ

Նախկին կոնգրեսական Բոբ Լիվինգսթոնն անցյալ շաբաթ մեկնաբանություն հրապարակեց Wall Street Journal-ում՝ պահանջելով Միացյալ Նահանգների պաշտոնաթող գլխավոր դատախազ Մերիկ Գարլենդին ներողություն խնդրել «Լիվինգսթոն խումբ» (Livingston Group) լոբբիստական ընկերության հետաքննության համար, որին Թուրքիայի կառավարությունը միլիոնավոր դոլարներ է վճարել Հայոց ցեղասպանությունը ժխտելու և դրա ճանաչումը ԱՄՆ Կոնգրեսի կողմից արգելափակելու համար։

Լիվինգսթոնը Գարլենդին մեղադրում է «Դեմոկրատական կուսակցության ռազմավարության գործիք լինելու մեջ, որը չարաշահում է արդարադատության նախարարությունը՝ տարբեր քաղաքական հայացքներ ունեցող անմեղ մարդկանց նկատմամբ անարդարություն գործելու համար»։ Լիվինգսթոնը եղել է հանրապետական կոնգրեսական 1977-1999 թվականներին: Նախատեսվում էր, որ նա դառնալու էր Ներկայացուցիչների պալատի խոսնակ, սակայն նա հրաժարական տվեց իր արտամուսնական կապի բացահայտումից հետո: Հետագայում նա հիմնեց և 25 տարի շարունակ ղեկավարեց «Լիվինգսթոն խումբ» ընկերությունը:

Լիվինգսթոնն իր մեկնաբանության մեջ գրել է, որ «2022 թվականին Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) երկու գործակալներ եկան իմ տուն, Նոր Օռլեան և [2,5 ժամ] ինձ հարցաքննեցին՝ 2018թ․ միջազգային հաճախորդի մեր ներկայացուցչության հետ կապված միջադեպերի վերաբերյալ»։ ՀԴԲ-ի գործակալները ներկայացրեցին «խուզարկության հրաման իմ ընկերության բոլոր գրառումների համար՝ կապված իրենց հարցերի հետ»։ Հաջորդ օրը ՀԴԲ-ն նրան հայտնեց, որ նա «հանցագործության մեղադրանքի թիրախ է»։

Լիվինգսթոնը հայտարարեց, որ 2023 թվականի դեկտեմբերին ՀԴԲ-ի գործակալը հարցազրույց է ունեցել իր աշխատակիցներից մեկի հետ, որը «սաստիկ վախեցած էր։ 2023 թվականի դեկտեմբերի 31-ին նա քնեց, իսկ հաջորդ օրը չարթնացավ»։ Լիվինգսթոնը գրել է, որ «20 ամսվա ընթացքում ամեն օր ու գիշեր ես ապրում էի այն հավանականությամբ, որ մուրճը կարող է ընկնել ցանկացած պահի: Այն ամենը, ինչի համար ես աշխատել եմ, կվարկաբեկվեր, իմ ընկերությունը կփլուզվեր, աշխատողներս կկորցնեին իրենց աշխատանքը, բոլորս զրպարտվելու էինք մամուլի կողմից, իսկ ես կարող էի հայտնվել բանտում»։

Լիվինգսթոնը պնդել է, որ ինքն ու իր ընկերությունն «անմեղ են բոլոր մեղադրանքներից .... Մենք անհավատալի գումարներ ենք ծախսել փաստաբանի վրա, երեք անգամ ավելին, քան վաստակել ենք ներկայացնելով խնդրո առարկա հաճախորդին: Մեր փաստաբանները պատրաստել են 88 էջանոց համառոտագիր՝ հերքելով բոլոր մեղադրանքները։ Նրանք հաջողությամբ հանեցին մեղադրանքները, բայց ես համոզված եմ, որ [արդարադատության] դեպարտամենտի գործողությունները եղել են քաղաքական և չարամիտ՝ ուղղված իմ դեմ որպես լոբբիստի, որն աջակցում էր Դոնալդ Թրամփին և քննադատում նախագահ Բայդենին .... Մեր գործի վաղեմության ժամկետը լրացավ նոյեմբերին, և մեղադրողներն ասացին, որ իրենք այլևս շահագրգռված չեն մեղադրանք առաջադրելու մեջ»:

Բավարարվելու փոխարեն, որ իր և իր ընկերության դեմ ուղղված մեղադրանքները հանվել են, Լիվինգսթոնը շարունակեց պնդել, որ «Թրամփի վարչակազմի անդամները և անձամբ պարոն Թրամփը հետապնդվել և ձերբակալվել են: Նրանց կյանքը կործանվել է գրասենյակային աշխատանքի աննշան խախտումների պատճառով: Թրամփը հաղթել է իրեն ոչնչացնելու փորձերը, բայց մյուսների բախտն այնքան էլ չի բերել»: Լիվինգսթոնը հարմար կերպով մոռացել է, որ Թրամփը դատապարտվել է սեռական ոտնձգությունների և 34 հանցագործությունների համար՝ դառնալով Միացյալ Նահանգների առաջին նախագահը, որը դատապարտված հանցագործ է:

Լիվինգսթոնի բողոքը համատեքստի մեջ դնելու համար եկեք մի փոքր ավելին իմանանք այս մարդու մասին և տեսնենք, թե ով ումից պետք է ներողություն խնդրի։

«Նյու Յորք Թայմսը», 2007 թվականի հոկտեմբերի 17-ին հրապարակված՝ «Թուրքիայի մարդը Կապիտոլիումում» վերնագրով հոդվածում, ներկայացրել է Լիվինգսթոնի ընկերության չարագործ գործունեության մասնակի ցուցակը՝ հանուն ցեղասպանությունը ժխտող Թուրքիայի միլիոնավոր դոլարների:

«Թայմսը» Լիվինգսթոնին նկարագրել է որպես «Թուրքիայի գլխավոր լոբբիստ, որն արգելափակում է Կոնգրեսի ջանքերը՝ ընդունելու Հայոց ցեղասպանության մասին բանաձևը: Երկու անգամ հաջողության հասնելուց հետո [2000 և 2004 թվականներին] և իր ընկերության՝ «Լիվինգսթոն խմբի» համար հավաքելով ավելի քան 12 միլիոն դոլար՝ նա կրկին առաջ է մղում իր հաճախորդին .... Նա թուրք պաշտոնյաներին ուղեկցել է Կապիտոլիում՝  զգուշացնելու, որ բանաձևը սպառնում է ոչնչացնել իրաքյան պատերազմի ուժեղ դաշինքը»:

«Բանաձևին աջակցող [Ներկայացուցիչների պալատի] անդամների շրջանում դասալքությունների աճը ցույց տվեց, որ պարոն Լիվինգսթոնի հզոր ջանքերը թափ են հավաքում», գրում է «Թայմսը»: «Պարոն Լիվինգսթոնը փող է շաղ տվել Ներկայացուցիչների պալատի և Սենատի անդամների, Ազգային հանրապետական Կոնգրեսի հանձնաժողովի և այլ քաղաքական կազմակերպությունների վրա: Նա և իր ընկերությունն ավելի քան 200 հազար դոլար են նվիրաբերել նախընտրական քարոզարշավին վերջին ընտրական շրջանում, ցույց են տալիս արձանագրությունները .... Այս հարցում Թուրքիայի փողերն ու բարձր մակարդակի կապերը հակադրվում են ամերիկահայ քաղաքացիական խմբերի համառ և զգացմունքային արշավին», գրել է «Թայմսը»։

Թուրքական կառավարությունը, ոչ մի քար քարի վրա չթողնելու համար, վարձեց նաև «նախկին կոնգրեսական Սթիվեն Ջ. Սոլարզին, որի ընկերությունն այս ամառ ստացավ 165 հազար դոլար՝ պարոն Լիվինգսթոնի հետ համաձայնագրով Թուրքիայի անունից լոբբինգ իրականացնելու համար»։ Թուրքիան նաև վարձեց «մեկ այլ նշանավոր լոբբիստ Ռիչարդ Ա. Գեբհարդտին Միսսուրիից՝ Ներկայացուցիչների պալատի մեծամասնության նախկին առաջնորդ և դեմոկրատ», որը համահովանավորել էր Ցեղասպանության մասին բանաձևը, երբ  Ներկայացուցիչների պալատի անդամ էր: Նրա «DLA Piper» ընկերությունը Թուրքիայի հետ մեկ տարվա լոբբիստական պայմանագիր է կնքել 1,2 միլիոն դոլարով: Միայն 2005 թվականի օգոստոսից սկսած 12 ամիսների ընթացքում Թուրքիան 3,2 միլիոն դոլար ծախսեց լոբբիստների և հասարակայնության հետ կապերի ընկերությունների վրա։

«Լիվինգսթոն խումբը» լոբբինգ է իրականացրել նաև Ադրբեջանի, Կոնգոյի և Կայմանյան կղզիների համար։ «Ընկերության եկամտի ավելի քան մեկ քառորդը, որը կազմում է ավելի քան 71 միլիոն դոլար, ստացվել է օտարերկրյա հաճախորդներից», բացահայտել է «Թայմսի» հոդվածը:
Փոխարենը պահանջելու, որ գլխավոր դատախազ Գարլենդը ներողություն խնդրի, Լիվինգսթոնն ինքը պետք է ներողություն խնդրի համաշխարհային հայ համայնքից՝ Հայոց ցեղասպանության ժխտման իր նողկալի ստերը տարածելու և շահույթ ստանալու համար: Լիվինգսթոնը պետք է Թուրքիայում իր վաստակած 12 միլիոն դոլարը նվիրաբերի Ամերիկայի հայկական կազմակերպություններին՝ իր և իր ընկերության թույլ տված կեղծիքների հատուցման համար։

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը հիասթափված է Նորվեգիայից և Նոբելյան կոմիտեից՝ խաղաղության մրցանակ չստանալու պատճառովAudi-ն ԱՄՆ-ում 4 միլիարդ դոլարով ավտոգործարան կկառուցիԲեքհեմի օծանելիքի բիզնեսը տարեկան 6,3 միլիոն ֆունտ ստեռլինգի եկամուտ է ապահովելՄԱԿ-ում նախազգուշացրել են ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրման հետևանքների մասինԶգացմունքներս խեղդում են․ բայց խոսքս հատուկ ուղղում եմ բոլոր հայրերին. Քերոբյան Նաիր Թիկնիզյանն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել «Օլիմպիակոսում» Պեսկովը չի բացառել Ուկրաինայի շուրջ բանակցություններում տարածքային փոխզիջումների քննարկումըՀայտնի երգչուհին նկարահանվել է կինոնկարում 5300-ամյա «սառցե մարդը» և սառույցի տակ թաքնված այլ գաղտնիքներ (լուսանկարներ) COP17-ի շրջանակում Սևանա լճի պահպանման և վերականգնման համար կհատկացվի 1,4 միլիոն դոլար. ՄաթևոսյանԻրանի նախագահը ժամանել է Ռուսաստան COP17․ ստորագրվել է հայ-գերմանական հռչակագիրԳազայում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավորՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կանցկացվեն Հրաչյա Աճառյանին և հրապարակին նվիրված միջոցառումներԻրանը հավանաբար նավթի հայտնաբերումից ի վեր առաջին անգամ նավթ չունի․ Բեսենթ Նեթանյահուին պարտություն է սպառնում Իսրայելում անցկացվելիք ընտրություններում. Bild Արման Ծառուկյանը հանդիպել է «Բարսելոնայի» նախագահի հետԹրամփը նշել է, թե որն է իր կարծիքով աշխարհի ամենավատ երկիրըVolvo-ն 2027-ին կներկայացնի ավելի մատչելի էլեկտրական ամենագնացԹամարա Գլոբան անվանել է կենդանակերպի այն նշանները, որոնք կազատվեն բազմաթիվ խնդիրներից հոկտեմբերի վերջին օրերին Հայրը իր 5-6 տարեկան երեխաների հետ նկարահանել է անպարկեշտ տեսանյութեր և վաճառել այն չաթերում՝ կրիպտոարժույթի դիմացՀոկտեմբերի 29-30-ը Երկրի վրա սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին Քիմ Քարդաշյանը ներկայացել է ընձառյուծի նախշերով և խորը դեկոլտեով զգեստով (տեսանյութ, լուսանկարներ)Mix Fight 59 մրցաշար ԵրևանումԵրեւանում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումըՓաշինյանը գործարք է առաջարկում ընդդիմությանը. մանդատ չե’ք ունենա, եթե ինձ չտաք ձայն. Նահապետյան (տեսանյութ) ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում են Բժիշկը նշել է՝ որ մթերքները խորհուրդ չի տրվում օգտագործել դատարկ ստամոքսին Գիտնականները Մարսի վրա հայտնաբերել են վայրեր, որտեղ կարելի է սնունդ աճեցնելWildberries-ում հերքել են աշնանային զեղչերի սեզոնի տապալման մասին տեղեկությունը Օքսանա Սամոյլովան վախեցել է բողոք ներկայացնել Ջիգանի դեմՄեսսին ներկա չի լինի «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը Թրամփը խնդրել է Նիքի Մինաժին ոտքի կանգնել և հորդորել է հիանալ նրա «գեղեցիկ հետույքով»WSJ-ն իմացել է Եվրոպայում միջուկային զենք կրող կործանիչներ տեղակայելու Ֆրանսիայի մտադրության մասինՊարոն վարչապետ, չհասկացա` Ձեր այսօրվա խոսքը ու՞մ էր ուղղված. Արամ ՍարգսյանՈղբա՜մ քեզ, Հյուսիսային Կորեայում էլ է իշխանությունը որոշում՝ ով լինի ընդդիմություն․ Աղազարյան (տեսանյութ) Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր Սլավիկ Գալստյանը և Գևորգ Թադևոսյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար․ ԱԱՆիկnլիզմի իշխանությանը զուգահեռ, հիմա էլ անցնում եք նիկnլական ընդդիմություն ստեղծելու փուլ, հա՞. Շարմազանովը՝ Փաշինյանի հայտարարության մասինՏիկնիկ «ամուսին», փողոցային քաոս և Boeing-ի վտանգավոր միջադեպ․ աշխարհի ուշագրավ կադրերը (տեսանյութ) Ինչպես Կիրանցի, այնպես էլ՝ առաջիկա հայրենահանձնման պարագայում մենք մեր կռիվը տալու ենքՖրանսիան պատրաստ չէր․ Մակրոնը խոստովանական հայտարարություն է արել Գավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Շուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. Գերասիմ Վարդանյան Ըմբիշ Գևորգ Թադևոսյանը ևս դուրս եկավ ԱԱ-ի կիսաեզրափակիչՄոսկվայի ՀՕՊ համակարգի վրա հարձակումներ նախապատրաստելու համար Անդրկովկասից եկած անձինք են ձերբակալվել Փաշինյանը շնորհավորել է «Ուսանողական ցուցակ» կուսակցությանը Սերբիայում ընտրություններում հաղթանակի կապակցությամբԵրեկ պայքարում էին Ամուլսարի չշահագործման համար, իսկ այսօր՝ շահագործման․ այդ ի՞նչ փոխվեց․ Ադամյան (տեսանյութ) Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքում հայտնաբերվել է 407 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)
Ամենադիտված