2018-ի հեղափոխությունից հետո կառավարությունը 5 անգամ թոշակները բարձրացնելու որոշում է կայացրել․ Նիկոլ Փաշինյան
Քաղաքական
2018թ. Հեղափոխությունից հետո կառավարությունը 5 անգամ թոշակները բարձրացնելու որոշում է կայացրել:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Արդյունքում մեր երկրում նվազագույն կենսաթոշակը կրկնապատկվել է, միջին կենսաթոշակը ավելացել է շուրջ 22 տոկոսով: Բացի դա, անկանխիկ առևտրի դեպքում ետվճարի համակարգով 2022 թվականից ի վեր թոշակառուներին է վերադարձվել 16 միլիարդ 500 միլիոն դրամ:
Ետվճարի համակարգից օգտվող թոշակառուների թիվը անշեղորեն աճում է և 2024-ի դեկտեմբերին կազմել է 289 հազար 813 մարդ»,- գրել է նա:
