ՔՊ-ում պայքարը թեժանում է․ առանցքային հանձնաժողովների նախագահի պաշտոնների համար մի քանի թեկնածու կա Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ ապահովվել է տնային կալանքի տակ գտնվող քաղաքացու նամակագրության իրավունքի իրացումը Fars. ԱՄՆ-ն պայթեցրել է Իրանը Ռուսաստանի և Չինաստանի հետ կապող կամուրջը Դատախազությունը պահանջում է նախկին նախարար Արամ Հարությունյանից վերադարձնել հողատարածքը Ծառուկյանի կոկորդիլոսը փորձել է հոշոտել ԱԻՆ աշխատակցին․ «Հրապարակ» Եթե անձնական հարցեր ունի Նիկոլը պարոն Ծառուկյանի հետ կարա բանակցի ոճ, թե էսքան ժողովրդին սոված թողնի (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է․ նրան տեղափոխում են «Կենտրոն» ՔԿՀ Հասարակ բանվորն ավելի շատ է տուժում, չի կարելի էսպես. Աշխատակից (տեսանյութ) 15 տարվա ազատազրկման վճիռ են կայացրել, սա նույնիսկ կարված գործ չէ, այլ՝ կարկատան է. Դավիթ Իշխանյանի ուղերձը՝ Բաքվի բանտից Հանգիստ կարող եք գնալ տներով. կասենք՝ ինչ հերթափոխով եք աշխատելու. «Արարատցեմենտ»–ի տնօրեն (տեսանյութ) Էկել էս նստել էս ռույլին էս ազգի համար ի՞նչ էս արել. «Արարատցեմենտ»-ի աշխատակիցը՝ Փաշինյանին (տեսանյութ) Ես ամեն ամիս փող եմ մուծում. գալիս ա ամսվա մուծման օրը ես չգիտեմ ինչ է լինելու (տեսանյութ) 

Փաշինյանն անձամբ է աշխատել Արցախի լուծարման փաստաթղթի վրա

Քաղաքական

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը 24News.am-ի տաղավարում չափազանց կարևոր հայտարարություն-բացահայտումներ է արել Արցախի հայաթափմանը նախորդած իրողությունների մասին:

Այսպես. Արայիկ Հարությունյանին որևէ մեկը չի պարտադրել հրաժարական տալ: Նա, տեղեկանալով առ այն, թե ինչ է պայմանավորվել Փաշինյան-Ալիև-Էրդողան եռյակը, և ինչ է սպասվում Արցախին, աղետից մեկ շաբաթ առաջ լքել է պաշտոնը և հեռացել: Արայիկ Հարությունյանն ինքնակամ հեռանալուց առաջ նաև այդ մասին շատ պարզ ասել է՝ իմ մնալն այլևս անիմաստ է, քանի որ այլևս ոչ մի լուծում չեմ տեսնում: Այս մասին լավ գիտի թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք չեն խոսում այդ մասին: Զավեշտ է, որ ասում են՝ Դաշնակցությունը Արցախում հեղաշրջում իրականացրեց և հանձնեց երկիրը: ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանին ԱԺ նախագահի պաշտոն տալու առաջարկն արել է հենց Արայիկ Հարությունյանը՝ աղետից մի քանի շաբաթ առաջ: Արայիկ Հարությունյանը շատ երկար խնդրել է, հետո այդ խնդրանքին միացել են Արցախի այլ բարձրաստիճան գործիչներ:

Արցախի 33 պատգամավորի շարքում ՀՅ Դաշնակցությունն ունի 3 պատգամավոր, և ամենամեծ ցանկության դեպքում չէր կարող հեղաշրջում անել և Դավիթ Իշխանյանին ընտրել ԱԺ նախագահ: Ավելին, այդ օրերին Արայիկ Հարությունյանին բազմիցս հորդորվել է չտալ հրաժարական, քանի որ դա կարող էր ունենալ անդառնալի հետևանքներ:

Արայիկ Հարությունյանի հեռանալուց հետո ստեղծված անիշխանության պայմաններում կարգավիճակ չունեցող որոշ անձինք, ինչպիսիք են Սամվել Բաբայանն ու ուրիշներ, օգտվելով ստեղծված ծանր իրավիճակից, հայտնվել էին ասպարեզում, վարում էին սեպարատ բանակցություններ թշնամու հետ: ՀՅ Դաշնակցությունը լավագույնս գիտակցելով բոլոր ռիսկերը և վտանգները, հասկանալով, որ այս ամենը կարող է և լինել ծուղակ, այնուամենայնիվ, ստանձնել է ԱԺ նախագահի պաշտոնը՝ աղետի նախօրեին Արցախին օգտակար լինելու առաքելությունն ավելի բարձր դասելով քաղաքական դիվիդենտներից: Արցախի նախագահի ընտրություններից առաջ Ադրբեջանն ուժեղացրել է սպառնալիքները, տեղի է ունեցել Արցախի Անվտանգության խորհրդի նիստ, ստեղծված իրավիճակի մասին պարբերաբար զեկուցվել է Նիկոլ Փաշինյանին, ով ամեն ինչից տեղյակ է եղել:

Ստեղծված իրավիճակում հաշվի է առնվել այն հանգամանքը, որ, եթե Ադրբեջանը որոշել է հարձակվել, այսպես թե այնպես հարձակվելու է, և որոշվել է ընտրել նախագահ՝ պետության կյանքը կազմակերպելու և, ամենակարևորը, դիմադրություն ցույց տալու համար: Արդյունքում՝ ստեղծված անիշխանությունը վերացնելու և Արցախին սպառնացող վտանգները կանխելու համար Արցախի ԱԺ-ն անկուսակցական Սամվել Շահրամանյանին ընտրել է նախագահ:

Վերջինս, գիտակցելով պահի լրջությունը, մտել է այդ պատասխանատվության տակ: Աղետի օրերին Ադրբեջանը պահանջել է, որ Արցախի Հանրապետության լուծարման մասին փաստաթուղթն ընդունի Արցախի Ազգային ժողովը, որը չի ընդունվել Արցախի ղեկավարության կողմից: Նիկոլ Փաշինյանն աղետի օրերին Էրդողանի և Ալիևի հետ պայմանավորվածության համաձայն հայտարարել էր, որ ինքը որևէ կերպ չի խառնվելու Արցախում տեղի ունեցող ցեղասպանությանը և միայն զբաղված էր Գորիսում գաղթականներին վերահսկելով, որ վերջիններս իր դեմ դուրս չգան: Նիկոլ Փաշինյանը ոչ միայն տեղյակ է եղել Արցախի պետության լուծարման փաստաթղթի գոյության մասին, այլև աշխատել է դրա վրա՝ ներկայացնելով առաջարկներ:

Ավելին, փաստաթուղթը մի քանի անգամ ուղարկվել է Երևան և հետ է ուղարկվել Ստեփանակերտ, և այս մասին գիտի թե՛ Արցախի խորհրդարանի պատգամավորների մեծ մասը, թե՛ առանձին տարբեր պաշտոնյաներ, որոնք, ցավոք, չեն խոսում այդ մասին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՔՊ-ում պայքարը թեժանում է․ առանցքային հանձնաժողովների նախագահի պաշտոնների համար մի քանի թեկնածու կաՄեծ Բրիտանիայում սկսվել է նոր վարչապետի ընտրության գործընթացըՄարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ ապահովվել է տնային կալանքի տակ գտնվող քաղաքացու նամակագրության իրավունքի իրացումը Իրանը նոր հարվածներից հետո մեղադրել է ԱՄՆ-ին ռազմական հանցագործությունների մեջFars. ԱՄՆ-ն պայթեցրել է Իրանը Ռուսաստանի և Չինաստանի հետ կապող կամուրջըԴատախազությունը պահանջում է նախկին նախարար Արամ Հարությունյանից վերադարձնել հողատարածքըՄադեյրայում դրոնային շոու են կազմակերպել Ռոնալդուին հրաժեշտ տալու համար.(տեսանյութ)Լեհաստանի ՊՆ-ը հայտարարել է, որ ամերիկյան զորքերը կվերադառնան երկիրԱՄՆ-ն հարվածել է Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին և հրթիռային պահեստներինԾառուկյանի կոկորդիլոսը փորձել է հոշոտել ԱԻՆ աշխատակցին․ «Հրապարակ»Էրդողանը ԵՄ առաջնորդներին՝ Կոշտային և Ուրսուլա ֆոն դեր Լեյենին նվիրել է ատրճանակներԵթե անձնական հարցեր ունի Նիկոլը պարոն Ծառուկյանի հետ կարա բանակցի ոճ, թե էսքան ժողովրդին սոված թողնի (տեսանյութ) Մերցը հայտնել է ԱՄՆ-ից Tomahawk հրթիռների ձեռքբերման մասինԳագիկ Ծառուկյանը կալանավորվել է․ նրան տեղափոխում են «Կենտրոն» ՔԿՀԹրամփի նոր ինքնաթիռն ավելի քիչ հնարավորություններ ունիՀասարակ բանվորն ավելի շատ է տուժում, չի կարելի էսպես. Աշխատակից (տեսանյութ) 15 տարվա ազատազրկման վճիռ են կայացրել, սա նույնիսկ կարված գործ չէ, այլ՝ կարկատան է. Դավիթ Իշխանյանի ուղերձը՝ Բաքվի բանտիցՀանգիստ կարող եք գնալ տներով. կասենք՝ ինչ հերթափոխով եք աշխատելու. «Արարատցեմենտ»–ի տնօրեն (տեսանյութ) Էկել էս նստել էս ռույլին էս ազգի համար ի՞նչ էս արել. «Արարատցեմենտ»-ի աշխատակիցը՝ Փաշինյանին (տեսանյութ) Կատարն ու Իրանը քննարկել են ԱՄՆ-ի հետ նոր սրման հետևանքներըՏուվայում, նախնական տվյալներով, հայտնաբերվել են անհետ կորած երկու 12-ամյա աղջիկների մարմիններըԻրանի զինված ուժերը պարտության են մատնել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից աջակցվող ահաբեկիչներինԵս ամեն ամիս փող եմ մուծում. գալիս ա ամսվա մուծման օրը ես չգիտեմ ինչ է լինելու (տեսանյութ) Ամեն տեղ էլ գնալու ենք, Ճանապարհները կփակենք. «Արարատցեմենտ»-ի աշխատակից (տեսանյութ) ՈՒՂԻՂ․ «Արարատցեմենտի» աշխատակիցների ակցիան․ աշխատանքի բացակայությունը դժգոհության պատճառ է դարձելՀայտնել են կենդանիների նկատմամբ ալերգիայի դեմ պատվաստանյութերի մշակման մասինՄերցը հայտարարել է ԱՄՆ-ի հետ «Տոմահավկ» հրթիռներ գնելու համաձայնագրի մասինՓաշինյանը՝ «Արարատցեմենտի» ապագայի մասին․ գործարանը կանցնի պետական կառավարմանAstraZeneca-ի բաժնետոմսերը կտրուկ անկել են դեղամիջոցի անհաջող փորձարկումից հետոԱքսյոնովը հայտնել է Ղրիմում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով զոհի մասինԱսֆալտին փռելու հրահանգը՝ և ոչ միայն, տրվել է շատ վաղուց, ասել եմ՝ պետք է իրականանա․ Փաշինյան (տեսանյութ) Խամենեիի մարմինը տեղափոխվել է Մաշհադ, որտեղ տեղի կունենա հուղարկավորությունըՍահմանադրությունը փոխելու գործընթացը մտնում է վճռական փուլ․ Փաշինյանը հայտարարեց նոր ժամկետՄխիթար Հայրապետյանը կհեռանա ԲՏԱ նախարարի պաշտոնիցԱլեն Սիմոնյանի համար լուծումներ կգտնենք, քննարկում ենք․ Փաշինյան (տեսանյութ) Մերցը նշել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները գերազանցել են իր սպասումներըԻրավապահները գործում են իրենց լիազորությունների շրջանակներում. Փաշինյան (տեսանյութ) «7 ժամ վիրահատություն՝ գայլի հարձակումից հետո․ 72-ամյա տղամարդու դեմքը վերականգնման կարիք ունի»Դատաիրավական համակարգը նորմալ պիտի գործի․ Փաշինյանը՝ Ծառուկյանին կալանվորելու մասին (տեսանյութ) Patriot-ի լիցենզիայի՝ Կիևին փոխանցումը ռիսկեր կստեղծի ԱՄՆ-ի համարԻրավապահ համակարգում պաշտոնանկությունների շքերթ կլինի՞. ովքեր կհեռանան (տեսանյութ) Կաթողիկոսը կմասնակցի՞ ԱԺ առաջին նիստին․ Սարիկ Մինասյանը որոշել է Գյումրիից տեղափոխվել ԵրեւանԱպարան քաղաքից 18 կմ հարավ-արևմուտք երկրաշարժ է գրանցվելԷստոնիան նախատեսում է Ուկրաինայից հեռահար զենք գնելՊաշտոնատար անձինք քաղաքացու օգտին ապօրինի անգործության և թողտվության համար կաշառք են ստացելՉինաստանի հարավում ջրհեղեղի հետևանքով 39 մարդ է զոհվելՔարահունջում գայլի հարձակումից տուժածներից մեկին կտեղափոխեն Երևան․ ԲԿ-ի տնօրենԾխելը կապեք բանկային քարտի հետ, կարո՞ղ է տատիկի քարտով է գնում. Ո՞նց իմանանք, որ մարդը ծխելը թողել է (տեսանյութ) «Պապայի արև, ձեր մեսիջները չենք նայում». Փաշինյանը՝ քաղաքացիների տվյալների վերաբերյալԹրամփը վստահ չէ՝ արդյոք պետք է ձգտի Իրանի հետ նոր համաձայնագրի
Ամենադիտված