Թրամփը անօրինական ներգաղթյալներին կարտաքսի՝ առանց դատավարության
ԱՄՆ
ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը (DHS) ընդլայնել է ամերիկացի իրավապահների լիազորությունները՝ թույլ տալով նրանց արտաքսել անօրինական միգրանտներին այսպես կոչված արագացված ընթացակարգով, այսինքն՝ առանց ներգաղթի դատարանի որոշման, գրում է Euromedia24-ը։
«Այս փոփոխությունը կբարձրացնի ազգային անվտանգությունը և հասարակական անվտանգությունը՝ միաժամանակ նվազեցնելով պետական ծախսերը՝ հեշտացնելով ներգաղթի արագ որոշումները», - ասվում է գերատեսչության հրամանում, որը տրվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության հաջորդ օրը:
Ըստ DHS-ի՝ այս որոշումը «կապահովի Միացյալ Նահանգներից նրանց արագ հեռացումը, ովքեր չունեն մուտքի և երկրում մնալու իրավունք, ինչպես նաև հեռացումից պաշտպանվելու իրավունք»։
Ինչպես պարզաբանում է The New York Times-ը, նախկինում արտաքսման արագացված ընթացակարգը կիրառվում էր հիմնականում հարավային նահանգներում, որոնք բախվում են անօրինական միգրանտների մեծ հոսքի։ Այժմ թույլատրվում է արագացված ընթացակարգով նրանց արտաքսել ԱՄՆ ողջ տարածքում։
