ԱՄՆ-ն չի զոհաբերի իր շահերը հակամարտությունները կանխելու համար․ Ռուբրիո (տեսանյութ)
ՏեսանյութերՆերկայիս ամերիկյան վարչակազմը՝ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ, կաշխատի ամբողջ աշխարհում խաղաղության հաստատման ուղղությամբ, սակայն չի զոհաբերի իր ազգային շահերն ու արժեքները՝ որոշակի հակամարտությունները կանխելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նոր պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Մենք հասկանում ենք, որ, ցավոք սրտի, մարդկանց փոխազդեցության, մարդկային էության պատճառով կլինեն հակամարտություններ, մենք կձգտենք խուսափել ու կանխել դրանք, բայց ոչ երբեք մեր ազգային անվտանգության, ոչ երբեք մեր ազգային շահերի հաշվին, ոչ էլ երբեք ի հաշիվ մեր հիմնական արժեքների՝ որպես երկրի և ժողովրդի», - հայտարարել է ամերիկյան արտաքին քաղաքականության վարչության նոր ղեկավարը՝ խոսելով իր ենթակաների հետ աշխատանքի առաջին օրը։
«Ենթադրում եմ, որ բոլոր երկրները զբաղված են իրենց ազգային շահերն առաջ տանելով, այդ դեպքերում, հուսով եմ, որ շատ կլինեն դեպքեր, երբ մեր ազգային շահերը համընկնեն, մենք կձգտենք միասին աշխատել»,- վստահեցրել է Ռուբիոն։
Միաժամանակ նա պնդել է, որ Թրամփի հիմնարար նպատակը «գլոբալ քաղաքականության համար խաղաղության խթանումն ու հակամարտությունների կանխումն է»։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում