Փաշինյանը մանրամասներ ներկայացրեց Դավոսում կայանալիք հանդիպումներից
Քաղաքական
«Դավոսում տեղի ունեցող համաշխարհային տնտեսական ֆորումը երկուշաբթի օրն է մեկնարկել, բայց ես չեմ մեկնել, որպեսզի հարցուպատասխանին մասնակցեմ»։ Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, կառավարության հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Այնտեղ նախատեսված է մասնակցություն պանելային քննարկումներին։ Կունենամ մի շարք հանդիպումներ, միջազգային գործընկերների հետ կքննարկենք մեր հարցերը»,–նշեց նա։
Նիկոլ Փաշինյանի խոսքով, ամենայն հավանականությամբ, նախատեսվում է նաև հանդիպում շվեցարահայ համայնքի հետ։
Նշենք, որ այս օրերին Դավոսում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ